Friday, January 13, 2012

Պենտագոն. ԱՄՆ-ն մասնակից չէ իրանցի գիտնականի սպանությանը

News.am. 13-1-2012- ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան պնդում է, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանում միջուկային ֆիզիկայի գիտնականի սպանության հետ, սակայն ունի որոշակի ենթադրություններ: «Կարող եմ վստահաբար ասել, որ ԱՄՆ-ն դրա հետ կապ չունի: Մենք դրանով չենք զբաղվում: Մենք ունենք ենթադրություններ, թե ով կարող է դրա հետ առնչություն ունենալ», - Տեքսասի Ֆորտ-Բլիս ռազմակայանում ամերիկացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Թեհրանում սպանվել էր 32-ամյա գիտնական Մուստաֆա Ահմադի Ռոշանը`, որը կապ ուներ Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանը սպանության համար մեղադրեց Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին: Մեղադրանքին վրդովմունքով արձագանքեց նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

No comments: