Friday, January 27, 2012

Ռուսաստանի «ղարաբաղյան նախագիծը»

Ռուսական պետական կառույցներում ինտեգրված քաղաքագետները, ովքեր երկար տարիների ընթացքում այն կարծիքին էին, որ Ռուսաստանի շահերից է բխում ղարաբաղյան հակամարտության «սառեցումը», այժմ առաջարկում են հետեւյալը: Նրանց կարծիքով, Հայաստանը կարող է կտրականապես մերժել այդ ծրագիրը, եւ Ռուսաստանը քաղաքական ռեսուրսներ չի ունենա այդ ծրագրի իրականացման պնդումը շարունակելու համար: Միաժամանակ, խորհուրդ չի տրվում դիմել ԱՄՆ աջակցությանը, այլ կառուցել Ռուսաստանի հետ առավել սկզբունքային դիրքորոշումը: Մեր կարծիքով, դա ոչ միայն իրավիճակային բնույթով պայմանավորված խորհրդատվություն է, այլ լիովին մշակված եւ իմաստավորված տեխնոլոգիա: Պետք է նշել, որ բավականաչափ ցրվածություն եւ անվստահություն է նկատվում ռուս վերլուծաբանների եւ քաղաքական գծագրողներիմոտ «ղարաբաղյան նախագծի» մասով: Ռուսաստանի վերլուծական հանրության նշանակալի մասը տվյալ նախագիծը համարում է լիովին անիրական: Ռուսաստանցի վերլուծաբանների գնահատականներով, Ռուսաստանի նախագահի վարչակազմը հատուկ ծառայություններից պահանջել է կարծիք շարադրել «ղարաբյան նախագծի» վերաբերյալ, ինչը հանգեցրել է ոչ ադեկվատ արդյունքների: Ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարները չեն բարդացրել իրենց դրությունը եւ բացասական գնահատական չեն տվել: Հատուկ ծառայությունների գնահատականի համաձայն, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների այդ նախագիծը «նոր հետաքրքիր առաջարկներ է պարունակում եւ կարող է հենակետ դառնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության ծավալման համար»: ԱՀԾ-ն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել առաջարկների եւ դիրքորոշումների համաձայնեցման փուլին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխզիջումն ապահովելու աշխատանքին, որը դժվար գործէ: Ներկայում Ռուսաստանի նախագահի վարչակազմը չի փորձում մշակման աշխատանքներում ներգրավել հետազոտական կենտրոնների եւ ինստիտուտների ներկայացուցիչներին: ԼՂՀ ժամանած ռուս փորձագետները, այսպես թե այնպես, իրենց կարծիքին են մնում, որ «ղարաբաղյան նախագիծը», ըստ էության, ոչ այլ ինչ է, քան քաղաքական արկածախնդրություն, սակայն այդ կարծիքները հրապարակային չեն արտահայտվում: Ելնելով կատարված աշխատանքից, կարելի է եզրակացնել, որ «ղարաբաղյան նախագիծը» նախաձեռնված է մեծամասամբ Մոսկվայում ադրբեջանական լոբբիի կողմից, որի հետ սերտ կապված է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Պետք է նշել, որ վարչապետ Վ. Պուտինը եւ նախագահի աշխատակազմում իր մարդիկ, ինչպես նաեւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մինչ այժմ էնտուզիազմ ու սպասումներ չեն ցուցաբերել այդ նախագծի հանդեպ: Վստահություն չկա, թե ինչ ձեւով են համընկնում Ռուսաստանի ռազմավարական շահերն ու Մոսկվայում լոբբիստական խմբերի խնդիրները, սակայն եւ մեկը, եւ մյուսը տեղ ունի «ղարաբաղյան նախագծի» առաջ քաշման գործում: Մեր կարծիքով, ԱՄՆ-ը, չնայած բարդ ներքին քաղաքական իրավիճակին, չպետք է հրաժարվի Հարավային Կովկասում վստահ գործողություններից: ԱՄՆ-ն բազմաթիվ դիրքեր կարող է կորցնել տարածաշրջանում, որոնց ձեռքբերման համար մեծաքանակ քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ են ծախսվել: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակության ու ղեկավարության քննադատական վերաբերմունքը ռուսական նախագծերի հանդեպ, լիովին տեղին կլիներ այս կամ այն «ազդանշանը» ԱՄՆ-ից` կապված ԼՂՀ դիրքորոշմանն աջակցելու հետ: Միաժամանակ, Ռուսաստանի նախագծերի հանդեպ որոշակի քննադատական գնահատականը էնտուզիազմ ու բարենպաստ սպասումներ է առաջ բերում հայ հասարակության մոտ, որը պատրաստ է վերանայել իր վերաբերմունքը Ռուսաստանի քաղաքականության հանդեպ: Ամերիկյան ֆունկցիոներների հանդիպումը հայ փորձագետների հետ արդեն վստահություն ու վերաիմաստավորում է հաղորդել այն իրողություններին, որոնք ձեւավորվել են Հարավային Կովկասում: Հայաստանում հասարակական ու քաղաքական քննարկումներ են ծավալվել, որն արտաքին աջակցության կարիք ունի, որովհետեւ երկրի անվտանգության հարց կա: Սակայն Դ. Մեդվեդեւի եռամյա փնտրտուքների արդյունքները ղարաբաղյան թեմայով հանգեցրել են նրան, որ Մոսկվան հասկացել է, որ ստիպված է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ համաձայնեցնել կարգավորման գործընթացի իմիտացիոն քաղաքականության ծավալման տակտիկան՝ հիմնված ստատուս-քվոյի պահպանման վրա: ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է բերել Հարավային Կովկասի գործընթացներից եւ դրանով իսկ հնարավորություն է տվել Ռուսաստանին գործել ղարաբաղյա հարցում՝ իրենց հետ համաձայնեցնելով մտադրությունները: Այս ամենն ավելի սկզբունքային ու ավելի իրական է: Իգոր Մուրադյան

No comments: