Friday, January 27, 2012

ԱՄՆ-ում իրանցի գիտնական է ձերբակալվել

1in.am. 27-1-2012- Associated Press-ի փոխանցմամբ՝ ամերիկյան իշխանությունները ձերբակալել են իրանցի գիտնական Սեյեդ Մոջթաբ Աթաորոդիին, որը մասնագիտացել էր միկրոչիպերի մեջ։ Սա կարող է նոր լարվածություն առաջացնել ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Վերջինս ԱՄՆ-ին մեղադրում է 2 շաբաթ առաջ իրանցի ատոմագետի սպանության մեջ։ Լոս Անջելեսի օդանավակայանում ձերբակալված իրանցի գիտնականը մեղադրվում է ամերիկյան արտահանման օրենքի խախտման մեջ, որով արգելվում է երկրից բարձր տեխնոլոգիաների դուրսբերումը։ Երեկ Սան Ֆրանցիսկոյի դատարանում մեկնարկել են ձերբակալված իրանցի գիտնականի գործի լսումները։

No comments: