Friday, January 27, 2012

Իրանը հայտարարել է դոլարի համար մեկ միասնական փոխարժեք ունենալու մասին

1in.am. 27-1-2012- Իրանի պետական հեռուստաալիքն այսօր հաղորդել է, որ երկրի` պատժամիջոցների ենթարկված կենտրոնական բանկը տեղեկացրել է դոլարի մեկ միասնական փոխարժեք ունենալու մասին, քանի որ իրանական ռիալի արժեքը գնալով անկում է ապրում: Կենտրոնական բանկի կառավարիչ Մահմուդ Բահմանին հայտնել է, որ շաբաթ օրվանից սկսած՝ երկրում դոլարի համար կլինի մեկ հստակ կայուն փոխարժեք: Մեկ դոլարը համարժեք կլինի իրանական 12.260 ռիալին: Այս փոխարժեքը նույնը կլինի բոլոր փոխանցումների և ներկրումների համար, ինչպես նաև՝ ուսանողների և զբոսաշրջիկների համար։ Նախկինում Իրանը դոլարի համար ուներ երկու պետական փոխարժեք՝ ներկրումների ու պետական գործողությունների և բիզնեսի ու անհատների համար:

No comments: