Wednesday, January 25, 2012

Ֆրանսիայի հետ իրավական առճակատմանը Թուրքիան գերադասում է բռնցքմարտը. Հյուրիեթ

Tert.am. 24-1-2012- Թուրքական «Հյուրիեթը» հանդես է եկել հոդվածով, որում Ֆրանսիայի դեմ Թուրքիայի դրսևորած պահվածքը բռնցքամարտ է որակում իրավական առճակատման պարագայում: Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ միայն հրաշքով օրենքը կարող է չեղյալ հայտարարվել, ապա նշում, որ, ամեն դեպքում, ֆրանս-թուրքական հարաբերությունները առաջվանը չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ֆրանսիայի նախագահ կլինի Նիկոլա Սարկոզին, ինչը ցավալի է համարում, քանի որ ոչ միայն Թուրքիա-Ֆրանսիա, այլև Թուրքիա-Եվրամիություն կապերի ճակատագիրը կախված են Ֆրանսիայում նախագահական ընտրություններից: Հեղինակը նշում է, որ ֆրանսիացի փորձագետները Թուրքիային արդեն իսկ հանգստացրել են այն հարցում, որ Սահմանադրական դատարանում, ուր պատրաստվում են դիմել թուրքամետ ուժերը, օրինագիծը հակասահմանադրական է ճանաչվելու: Հեղինակը կարծիք է հայտնում, թե Թուրքիան հնարավոր է ետ դառնա կես ճանապարհից: Եվ նկատում է, որ հենց նման ռիսկերը Թուրքիային ստիպում են տատանվել իրավական միջոցների դիմելու հարցում: Եվ փոխարենը Անկարան գերադասում է Ֆրանսիայի արարքը թշնամություն որակել և «բռնցքամարտի» անցնել:

No comments: