Saturday, January 28, 2012

Իսրայելը դեռ ռազմական հարված չի հասցնի Իրանին

Tert.am. 27-1-2012- Իսրայելը դեռ չի պատրաստվում ռազմական հարված հասցնել Իրանին, քանի որ դեռ չեն կիրառվել բոլոր խաղաղ միջոցները` միջուկային խնդիրի լուծման համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Աննա Ազարին, գրում է interfax.ru-ն: «Կարծում ենք, որ դեռ չեն կիրառվել բոլոր խաղաղ մեթոդները: Մենք կարծում ենք, որ պետք է ճնշում գործադրել պատժամիջոցների օգնությամբ, ՄԱԿ-ի որոշումներով», - ասել է նա: «Եթե ցանկանանայինք ռազմական գործողություններ կատարել, ապա այսքան էներգիա չէինք ծախսի այլ մեթոդների կիրառման վրա», -հավելել է մեկ այլ իսրայելացի պաշտոնյա:

No comments: