Saturday, January 28, 2012

Մովսես Հակոբյան. Պաշտպանության բանակն իր մարտունակությամբ կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը

Panorama.am. 27-1-2012- «Պաշտպանության բանակը երբեք կասկածի տեղիք չի տվել, որ իր մարտունակությամբ կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», - այսօր Երևանում կրագրողներին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը: Նա նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 20-ամյակի կապակցությամբ: Պաշտպանության բանակի հրամանատարը նշեց, որ 20 տարի առաջ հայկական բանակ արդեն կար` մնում էր փաստաթղթային ձևավորումը: «Բանակն իրականում ավելի վաղ է ձևավորվել, որովհետև ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ գյուղերի նկատմամբ ագրեսիան սկսվել էր ավելի վաղ, քան 1992թ-ի հունվարի 28-ը»,- նշեց Մ.Հակոբյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 28-ին ընդամենը ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարաությունը: «Այս 20 տարիների ընթացքում բանակը և՛ պատերազմել, և՛ կայացել, և՛ հասունացել է` դառնալով չափահաս: Կցանկանայի, որ բանակը միշտ հաղթող լինի, թե՛ խաղաղ ժամանակաշրջանում` զորավարժությունների ժամանակ, թե՛ մարտի դաշտում»,- նշեց Հակոբյանը:

No comments: