«Լրագիր» 18-1-2012- 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմադիր մի քանի ուժերի նախաձեռնությունը շատերը՝ հիմնականում իշխանությունից կամ դրան մերձ օղակներից, գնահատում են որպես ուշացած նախաձեռնություն, որի նպատակը ընդամենը քաղաքական դիվիդենդներ շահելն է:
Այն, որ նախաձեռնությունը կարող է ուշացած լինել, իսկապես տեղին դիտողություն է: Բայց, տվյալ պարագայում դա այսպես ասած փիլիսոփայական գնահատական է, քանի որ զուտ ֆորմալ տեսանկյունից նախաձեռնությունն ուշացած համարելու հիմքեր չկան, քանի որ ընթացակարգային եւ տեխնիկական առումով միանգամայն հնարավոր է փոխել ընտրական օրենսգիրքը մինչեւ մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություն:
Իշխանությունն իրեն պետք եղած դեպքերում կարողանում է օրինագծերը ներկայացնել եւ ընդունել ակնթարթորեն, ընդ որում ոչ պակաս կարեւոր օրինագծեր, քան ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը: Իշխանությունը մեկ գիշերում անգամ կարող է օրենքներ ընդունել, եթե հարկ համարի:
Այնպես որ, ուշացածության, տեխնիկապես ընդունելու անհնարինության մասին դատողությունները բացարձակապես անհիմն են, քանի որ խնդիրն ընդամենը քաղաքական որոշումն է:
Ինչ վերաբերում է “քաղաքական դիվիդենդի” վարկածին, ապա այստեղ եւս հիմնավորվածությունը մեղմ ասած կասկածելի է, եթե ոչ զավեշտալի: Արտահայտությունը, թե “քաղաքական ուժը քաղաքական դիվիդենդ” է ակնկալում, կարող է նույնիսկ անեկդոտների շարքն անցնել:
Բա ինչ պետք է հետապնդի քաղաքական ուժը, եթե ոչ քաղաքական դիվիդենդ: Մյուս կողմից, իհարկե հասկանալի է, որ Հայաստանի պարագայում դա մի փոքր տարօրինակ է, քանի որ քաղաքականությամբ այստեղ զբաղվում են գերազանցապես սոցիալ-տնտեսական, նյութա-տեխնիկական դիվիդենդներ հավաքելու համար: Դրա համար էլ մի փոքր տարօրինակ, կանոնից մի փոքր շեղում եւ նույնիսկ մեղք կարող է ընկալվել քաղաքական դիվիդենդի հետապնդումը:
Իհարկե, մեծ հաշվով դժվար է ասել, թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ պահանջող ուժերից ով ինչ իրական նպատակ է հետապնդում, ինչ կարգի դիվիդենդ է ակնկալում, բայց եթե նրանց ակնկալածը թեկուզ միայն քաղաքական դիվիդենդն է, ապա դա միանգամայն բնական եւ տրամաբանական իրողություն է ցանկացած քաղաքական ուժի համար. քաղաքական ուժի ցանկացած քայլ ուղղված պետք է լինի քաղաքական դիվիդենդ հավաքելուն: Քաղաքական ուժը այդ նպատակով պետք է ներկայանա հասարակությանը, եւ հասարակությունը պետք է որոշի՝ տալ նրան այդ դիվիդենդը ըստ տվյալ նախաձեռնության, թե այդ նախաձեռնությունը չի բխում իր՝ հանրային շահից, եւ հետեւաբար չարժե տվյալ ուժին տալ այդ քաղաքական դիվիդենդը:
Սա իրավիճակի գուցե փոքր ինչ պարզունակ մատուցում է, բայց թերեւս այդպիսին է քաղաքականության մեխանիկան, եթե քաղաքականությունը հրապարակային քաղաքականություն է, ոչ թե պալատական խարդավանք կամ բանսարկություն, կամ էլ բիզնես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆWednesday, January 18, 2012
Եթե քաղաքականությունը բիզնես չէ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment