«Լրագիր» 18-1-2012- Լրագրողների պաշտպանության կոմիտեն հունվարի 17-ին հայտարարել է, որ 2007-ին Հրանտ Դինքի սպանության մի քանի մասնակիցների դատապարտումը չի պատասխանում այն հարցին, թե ով է պատվիրել սպանությունը, հետեւաբար շարունակելով անպատժելիությունը այս գործում:
Ըստ մամուլի տեղեկությունների, թուրք Յասին Հայալը դատապարտվել է ցմահ ազատազրկման առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության, որպես սպանության մասնակից, քանի որ նա հրահրել է Օգուն Սամաստին սպանել Դինքին իր հայացքների համար:
Դատապարտվել են եւս երեք հանցակիցներ, բոլորն էլ թուրք ազգայնականներ. Էրսին Յոլկուն՝ 12 տարի ու 6 ամսվա ազատազրկման, հանցագործությունը սադրելու համար, Ահմեդ Իսկենդերը՝ 13 տարի եւ 6 ամիս հանցագործությունը սադրելու ու անօրինական զենք պահելու համար, եւ Սալիհ Հացիսալիհողլուն՝ 10 շաբաթ ազատազրկման անօրինական փամփուշտներ պահելու համար:
Դատարանի որոշման կապակցությամբ, Դինքի ընտանիքը ասել է, որ շարունակելու է ճնշում գործադրել արդարության հասնելու համար: Ընտանիքը ու ընկերները հավաքվելու են հունվարի 19-ին` Դինքի մահվան 5-րդ տարելիցի օրը:
“Մեր գործընկեր Դինքի գործում արդարություն չի լինի այնքան ժամանակ մինչեւ սպանության պատվիրատուները չպատժվեն օրենքի ամբողջ ուժով”, ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի ու Ասիայի համակարգող Նինա Օգնիանովան:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի, հինգ տարի առաջ սկսված դատավարության ընթացքում 19 մարդ է հետապնդվել, սակայն դատարանի այս որոշումը միայն դատապարտել է սպանության երկրորդական մասնակիցների:Wednesday, January 18, 2012
Ով է սպանության պատվիրատուն
«Լրագիր» 18-1-2012- Լրագրողների պաշտպանության կոմիտեն հունվարի 17-ին հայտարարել է, որ 2007-ին Հրանտ Դինքի սպանության մի քանի մասնակիցների դատապարտումը չի պատասխանում այն հարցին, թե ով է պատվիրել սպանությունը, հետեւաբար շարունակելով անպատժելիությունը այս գործում:
Ըստ մամուլի տեղեկությունների, թուրք Յասին Հայալը դատապարտվել է ցմահ ազատազրկման առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության, որպես սպանության մասնակից, քանի որ նա հրահրել է Օգուն Սամաստին սպանել Դինքին իր հայացքների համար:
Դատապարտվել են եւս երեք հանցակիցներ, բոլորն էլ թուրք ազգայնականներ. Էրսին Յոլկուն՝ 12 տարի ու 6 ամսվա ազատազրկման, հանցագործությունը սադրելու համար, Ահմեդ Իսկենդերը՝ 13 տարի եւ 6 ամիս հանցագործությունը սադրելու ու անօրինական զենք պահելու համար, եւ Սալիհ Հացիսալիհողլուն՝ 10 շաբաթ ազատազրկման անօրինական փամփուշտներ պահելու համար:
Դատարանի որոշման կապակցությամբ, Դինքի ընտանիքը ասել է, որ շարունակելու է ճնշում գործադրել արդարության հասնելու համար: Ընտանիքը ու ընկերները հավաքվելու են հունվարի 19-ին` Դինքի մահվան 5-րդ տարելիցի օրը:
“Մեր գործընկեր Դինքի գործում արդարություն չի լինի այնքան ժամանակ մինչեւ սպանության պատվիրատուները չպատժվեն օրենքի ամբողջ ուժով”, ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի ու Ասիայի համակարգող Նինա Օգնիանովան:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի, հինգ տարի առաջ սկսված դատավարության ընթացքում 19 մարդ է հետապնդվել, սակայն դատարանի այս որոշումը միայն դատապարտել է սպանության երկրորդական մասնակիցների:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment