Monday, January 23, 2012

Ազերիները բողոքի ակցիա են կազմակերպել ֆրանսիական դեսպանատան առջև

Haynews.am. 21-1-2012- Սկզբում Թուրքիան, հիմա էլ` Ադրբեջանը: Այսօր Բաքվում` Ֆրանսիայի դեսպանատան շենքի առջև, մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա են կազմակերպել, որը կապված է երկու օր անց Ֆրանսիայի Սենատում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը: Ակցիային մասնակցել է շուրջ 60 մարդ, որոնք բռնել են պաստառներ` «կանգնի ́ր, Ֆրանսիա», «ամո ́թ, Սարկոզի» գրություններով: Նշենք, որ այսօր Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում բնակվող թուրքերը հավաքվել են Փարիզի հրապարակներից մեկում: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատում քվեարկության է դրվելու հունվարի 23-ին: Դրանից հետո օրինագիծը պետք է հաստատի Ֆրանսիայի նախագահը, որից հետո այն օրենքի ուժ կստանա:

No comments: