Monday, January 23, 2012

ԵՄ-ն Իրանից նաև ոսկի և թանկարժեք քարեր չի ներկրի

Tert.am. 21-1-2012- Իրանական ոսկու և թանկարժեք մետաղների գնման և ներկրման արգելքի վերաբերյալ հարցը ներառվել է հունվարի 23-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների արտգործնախարարների գագաթաժողղովի օրակարգում: Այս մասին հաղորդում է BBC-ը: Եվրամիության կողմից իրանական բանկերի և ընկերությունների ոսկով, թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների վրա կիրառվող էմբարգոն, ըստ ամենայնի, ԱԳՆ ղեկավարների կողմից կընդունվի միաձայն: Հնարավոր է այս արգելքը ԵՄ կողմից մշակվող ևս մեկ միջոց է Թեհրանի վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար: Դրանց շարքում են նաև, ավելի վաղ համաձայնեցված Միության երկրների տարածքում Իրանի կենտրոնական բանկի միջոցների մասնակի սառեցման վերաբերյալ որոշումը:

No comments: