ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դեկտեմբերի 31-ին օրենք է ստորագրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որ վերաբերում է այդ երկրի Կենտրոնական բանկին եւ ֆինանսական սեկտորին: Նոր պատժամիջոցը ԱՄՆ պատասխանն է Իրանի միջուկային ծրագրի շարունակությանը, որով Իրանը ենթադրաբար միջուկային ռումբ է ստեղծում:Ըստ նոր պատժամիջոցի, արտասահմանյան ընկերություններին հարկ կլինի ընտրել, թե ում հետ են ուզում գործ ունենալ՝ Իրանի նավթային, ֆինանսական ընկերությունների եւ Կենտրոնական բանկի, թե ԱՄՆ համապատասխան ինստիտուտների հետ:
Այն երկրների Կենտրոնական բանկերը, որոնք չեն դադարեցնի Իրանի Կենտրոնական բանկի հետ գործակցությունը, կենթարկվեն ԱՄՆ համարժեք պատժամիջոցի:
Հայտարարության մեջ, որ հրապարակվել է օրենքը ստորագրելուց ամիջապես հետո, ԱՄՆ նախագահը ափսոսանք է հայտնել, որ նոր սահմանումը հակասության մեջ է մտնում արտաքին քաղաքականություն իրականացնելու իր սահմանադրական պարտավորության հետ՝ այն սահմանափակումների ուժով, որոնք նոր օրենքը դնում է արտասահմանյան կառավարությունների հետ գործակցության վրա:
Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment