Friday, January 27, 2012

Ի՞նչ ենք մենք խմում. Հանքային ջրերի բաղադրությունում փոփոխություն է տեղի ունեցել

«Երկիրը» նշում է, որ արդեն 3 տարի Հայաստանում հանքային ջրերի տեխնիկական հոսքեր չեն իրականացվում: Պատճառը կառավարության 2009 թ. հաստատած` ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների եւ արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ սարքերի տեղադրման ու կնքման կարգն է: Սեփականատերերը հաշվիչ սարքեր տեղադրեցին` հետագայում չօգտագործված հանքաջրերի բնօգտագործման վճարներից խուսափելու համար: «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից թերթին հայտնել են, որ Արզնի հանքային ջրում էապես փոփոխություն է տեղի ունեցել. 2 անգամ բարձրացել է ջրի հանքայնությունը, ջերմաստիճանը եւ այլն: Եվ պատճառն էլ հանքային ջրերի հանքավայրերից տեխնիկական հոսքերի բացակայությունն է:

No comments: