Friday, January 27, 2012

Մարսելում` հայկական անունով ևս երկու փողոց

HayNews.am 27 Հունվարի 2012 - Ֆրանսիայի Մարսել քաղաքում հայկական անուն կրող փողոցների թիվը ավելացավ ևս երկուսով: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում հրապարակվող «Նոր Յառաջ» թերթը: Ըստ թերթի` Մարսելի 12-րդ թաղամասում երկու փողոցներ կստանան հայկական անուններ`ի պատիվ Մորիս Տեր-Մերկերյանի և Էդմոն Բիրյանի: Նշենք, որ հենց այս երկու փողոցների միջև է գտնվում Հայոց ցեղասպանության հիշատակի հուշարձանը: Մորիս Տեր-Մերկերյանը և Էդմոն Բիրյանը 18 և 17 տարեկան հասակում մահացել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Մարսելի պաշտպանության մարտերում: Անվանակոչման միջոցառմանը ներկա են եղել սենատորներ, Մարսելի քաղաքապետի օգնականը և այլ պաշտոնավոր անձիք: Այսպիսով, Մարսելում այսուհետ կլինեն հայկական անուն ունեցող 18 փողոցներ:

No comments: