Tert.am. 18-1-2012- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ենթադրություն է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված այն լուրը, թե հիմա արդեն քաղաքում սողացող լուրեր են պտտվում, թեառաջիկայում Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների հետ կապված ինչ-որհայտարարություն է անելու: «Թերթի ենթադրությունները ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- Tert.am-ին ասաց երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, Սողոմոնյանը դրական պատասխանեց:
«Թե ինչպիսին կլինի այդ հայտարարությունը, դժվար է ասել, բայց քիչ է հավանական, որ որևէ բան կփոխվի քաղաքական պրոցեսների տրամաբանության մեջ: Ամեն ինչ խոսում էայն մասին, որ ընթացիկ քաղաքական շրջափուլը վերջնական և անշրջելի կդարձնի Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը և նրա ակտիվքաղաքականություն վերադառնալու հնարավորությունը կվերանա անշրջելիորեն»,- այսօրվա համարում մասնավորապես գրել է թերթը:Wednesday, January 18, 2012
Արդյո՞ք Քոչարյանը որևէ բան կհայտարարի առաջիկա ընտրությունների վերաբերյալ. խոսնակի պատասխանը
Tert.am. 18-1-2012- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ենթադրություն է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված այն լուրը, թե հիմա արդեն քաղաքում սողացող լուրեր են պտտվում, թեառաջիկայում Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների հետ կապված ինչ-որհայտարարություն է անելու: «Թերթի ենթադրությունները ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- Tert.am-ին ասաց երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, Սողոմոնյանը դրական պատասխանեց:
«Թե ինչպիսին կլինի այդ հայտարարությունը, դժվար է ասել, բայց քիչ է հավանական, որ որևէ բան կփոխվի քաղաքական պրոցեսների տրամաբանության մեջ: Ամեն ինչ խոսում էայն մասին, որ ընթացիկ քաղաքական շրջափուլը վերջնական և անշրջելի կդարձնի Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը և նրա ակտիվքաղաքականություն վերադառնալու հնարավորությունը կվերանա անշրջելիորեն»,- այսօրվա համարում մասնավորապես գրել է թերթը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment