Saturday, January 21, 2012

Փաշաեւներ-Հեյդարով հակասությունը խորանում է

News.am. 21-1-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը` Փաշաեւները շարունակում են իրենց թիրախում պահել Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովին: Այս անգամ նրանք փորձում է «Արտակարգ նախարարին» զրկել նրա խոշորագույն մեդիա կառույցներից: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Փաշաեւների պատվերով նախարարի մեդիա կառույցներում հարկային ստուգումներ են իրականացվում: «Այդ ամենը կատարվում է 2013-ի նախագահական պայքարի ֆոնի վրա: Փաշաեւները մտավախություն ունեն, որ եթե Իլհամ Ալիեւը չառաջադրի իր թեկնածությունը այդ ընտրություններում, ապա Նախիջեւանյան կլանի թեկնածուն կդառնա բավական ազդեցիկ Քեմալադին Հեյդարովը, ուստի նրանք նախապես ցանկանում են « փոս փորել» Հեյդարովի համար»,-եզրափակում է «Ազադլըգ»-ը: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել էր, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել:

No comments: