Monday, January 23, 2012

Իրանն անկասկած կփակի Հորմուզի նեղուցը, եթե նավթի իրացման խնդիր ունենա. պաշտոնական Թեհրան

Tert.am. 23-1-2012- «Իրանը կփակի Հորմուզի նեղուցը, եթե բախվի նավթի իրացման խնդրի առաջ»: Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը, հայտարարել է Իսլամանական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամադ Կոուսարին` մեկնաբանելով Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների այսօր կայացրած որոշումը, համաձայն որի` ԵՄ երկրները հրաժարվում են գնել իրանական նավթը: «Եթե Արևմուտքը հրաժարվի գնել իրանական նավթը, մենք այն կվաճառենք ոչ եվրոպական երկրներին: Իսկ եթե միջազգային շուկայում մենք բախվենք նավթի իրացման խնդրին, ապա, անկասկած, կարգելափակենք Հորմուզի նեղուցը: Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ը, շարունակելով Իրանի հանդեպ արկածախնդիր քաղականությունը, նույնիսկ իր դաշնակիցների աջակցությամբ չի կարողանա այն բացել»,- հայտարարել է Կոուսարին: Նա նաև հավելել է, որ Իրանի հանդեպ ռազմական ագրեսիայի դեպքում, ԱՄՆ-ին սպասվում են ամենածանր հետևանքները, որից «ոչ մի ամերիկացի զինվոր չի կարող փրկվել փախուստի դիմելով»:

No comments: