Monday, January 23, 2012

Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

News.am. 23-1-2012- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարծում է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները: Algérie-Focus-ին տված հարցազրույցում նա նկատել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տվյալ պահին, անշուշտ, ունի նախընտրական բնույթ: Ըստ Քուշների, լավ կլիներ, եթե նման օրինագիծ չլիներ: Այդուհանդերձ, Քուշներն ընդունել է, որ պատմության խեղաթյուրումն առկա է: «Ժխտումն ու բացասումը հանցագործություններ են»,- հավելել է նա` ընդգծելով, թե ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: «Կարծում եմ` թուրքերը սխալվում են, որ չեն բացում բոլոր արխիվները, ինչպես արեցինք մենք, երբ ես արտգործնախարար էի»,- ասել է Քուշները: Նա նաեւ հավելել է, թե Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը: «Անհրաժեշտ է, որ մի օր Թուրքիան հասնի հասունության այն աստիճանին, ինչպես թուրք մտավորականության մի հատվածը` լրագրողներ, պրոֆեսորներ, գրողներ: Տվյալ էջը պետք է փակվի»: Իսկ էջը չի կարող փակվել առանց Ցեղասպանության ճանաչման, ասել է Քուշները:

No comments: