1in.am. 28-1-2012- Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հերքել է Թուրքիայում նոր ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկատվությունը: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.
«Թուրքիայում հավելյալ զինվորական կոնտինգենտի տեղակայման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք տվյալ խնդիր շուրջ հանդիպումներ չենք անցկացրել Թուրքիայի կառավարության հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի զինված ուժերի հետ հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ ամերիկյան The Wall Street Journal-ը գրել էր, թե Պենտագոնը մտադիր է իր դաշնակցային բազմաթիվ երկրներում ստեղծել ռազմաբազաներ՝ դրանցում հատուկ նշանակության խմբեր տեղակայելու համար.
«Թուրքիան ընդգրկվել է այն երկրների թվում, որոնցում Պենտագոնը մտադիր է ստեղծել ռազմաբազա։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մտադիր է Թուրքիայի տարածքում այդ բազան հիմնել Իրաքին սահմանամերձ շրջանում։ Բազայի ստեղծման հիմնական նպատակը մի շարք երկրներում, ինչպիսիք են Եմենն ու Սոմալին, իրականացվող գործողություններին հատուկ նշանակության խմբերի և անօդաչու ինքնաթիռների միջոցով օգնություն ցուցաբերելն է։ Պենտագոնը մտադիր է նմանատիպ բազաներ ստեղծել Հորդանանում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում»:
Sunday, January 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment