HayNews.am. 27-1-2012- Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողությունները համաշխարհային նավթային շուկայում մեծ խախտումներ չեն առաջացնի:
Նման կարծիք է հայտնել «Բլումբերգ» գործարար նորությունների գործակալությունը` հիմնվելով սեփական շուկայաական հարաբերությունների հետազոտության արդյունքների վրա:
Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Հարցված 1200 համաշխարհային նավթային բիզնեսի մասնակիցների 2/3-ը գտնում են, որ «Արևմուտքի կողմից Իրանի վրա ռազմական ուժի օգտագործման դեպքում համաշխարհային նավթային շուկայի աշխատանքը կարճ ժամանակով կխախտվի»: Իսկ հարցվածների 30 տոկոսը կարծում է, որ Իրանի վրա պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի համաշխարհային տնտեսության անկմանը:
Միևնույն ժամանակ, նավթի համաշխարհային շուկայի մասնակիցների 43 տոկոսը կարծում են, որ 2012 թվականի երկրորդ կեսին նավթի գները զգալիորեն կբարձրանան:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment