«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 05.01.2012: 1978 թվականի վերջին ամիսներին, հեղափոխության հաղթանակից առաջ, երբ մեկը մյուսի հետեւից Իրանում վարչապետ էր փոխվում, ցուցի դուրս եկած ծովածավալ ցուցարարների կողմից հնչեցվող լոզունգներից մեկը այսպիսի բովանդակություն ուներ՝«Մենք ասում ենք՝ էշ չենք ուզում, փալանն է փոխվում: Մենք ասում ենք՝ Շահ չենք ուզում, վարչապետն է փոխվում»: Հիմա մեր պատմությունն է. երկար ժամանակ է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդից պահանջում ենք, որ Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված իրերի ցանկը հրապարակի, բայց Թեմական խորհուրդը դրա փոխարեն ժամանակ առ ժամանակ հայտարարությամբ հանդես գալով «վստահեցնում է», որ «յարմար պահին տեղեակ կը պահենք», որ «Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները չեն խուսափում պատասխանատւութիւնից ու վճռական են, որպէսզի վերադարձւեն թանգարանից անհետացած պատառիկները եւ բացայայտւի յանցագործութիւնը»:
Վեց ամիս առաջ, երբ մենք եւ մեր գործընկերները հրապարակեցինք Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից գողացված իրերի մասին լուրը եւ ՍՀԹ Թեմական խորհրդից պահանջեցինք այդ մասին իրազեկ պահել ոստիկանությանն ու տեղեկություն տալ ժողովրդին, սկզբում ասացին թե՝ հարցերը հետեւում են «խորհրդապահօրէն», իսկ դրանից հետո երբ հոկտեմբերի սկզբին նույն հարցով Սպահանում երեք հոգի ձերբակալվեցին եւ նրանցից առգրավվեց թանգարանային իրեր, էլի թալանվածի մասին հստակ բան չասաց ՍՀԹ Թեմական խորհուրդը եւ դարձյալ միայն «վստահեցրեց», որ «միեւնոյն վճռակամութեամբ ու հետւողականութեամբ շարունակելու է իր աշխատանքը, ընդհուպ մինչեւ յանցագործութեան բոլոր ծալքերի բացայայտումն»:
Թեմական խորհրդի նման աշխատաոճը եւ Լոնդոնի հռչակավոր «Sotheby’s» աճուրդի տանը վաճառված 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարանի իրողությունն մեզ պարտադրեցին եւս մեկ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ «Հրապարակե՛ք Վանքից անհետացած իրերի ցանկը» վերտառությամբ: Սակայն ՍՀԹ Թեմական խորհուրդը, դեկտեմբերի 14-ի իր հաղորդագրությամբ, նորեն ճողոպրելով բուն հարցի տակից, միայն «տեղեկացրեց», որ Sotheby's աճուրդի կենտրոնում վաճառված «այդ մատեանը չի պատկանում Նոր Ջուղայի թանգարանին»:
Իսկ ահա դեկտեմբերի 29-ի «շլացուցիչ» հաղորդագրությամբ կարծես թե ամեն ինչը վերջացած համարելով, ուրախությամբ, տեղեկացնում է, որ «Թեմիս ազգային իշխանութիւնների հետեւողական ջանքերի եւ երկրի իրաւապահ մարմինների աչալուրջ հետապնդումների շնորհիւ Ս. Ամենափրկիչ Վանքի Թանգարանից գողացւած գրչագիր մատեանների 5 պատառիկ էջերը եւ երկու նկարչութիւն շրջանակները պաշտօնական նամակագրութիւններից ու գործընթացից յետոյ, թւականիս Դեկտեմբերի 27-ին, իրաւապահ մարմինների կողմից ու ներկայութեամբ Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութեան Սպահանի գերատեսչութեան պատկան բաժնի ներկայացուցչի, անխափան ու անվնաս կերպով յանձնւել են Խորհրդիս լիազօր ներկայացուցիչներին եւ վերադարձւել են Առաջնորդարան»:
Եվ այնուհետ ավելացնում՝ «Այս առիթով շնորհաւորում ենք Թեմիս ժողովրդին եւ իրանահայութեանը մշակութային արժէքաւոր գանձերի վերադարձման կապակցութեամբ»:
Մենք եւս մեր հերթին հայտնելով մեր ուրախությունն այս առիթով, կրկին հիշեցնում ենք, որ Թեմական խորհուրդը լինելով ընտրյալ կառույց պատասխանատվություն է կրում Պատգամավորական ժողով ընտրած՝ հայ քաղաքացիների առջեւ եւ պարտավոր է աշխատել ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ուստիեւ ՍՀԹ Թեմական խորհրդից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ իր կատարած բոլոր քայլերի մասին, եւ թեկուզ հապաղումով հրապարակել Վանքից անհետացած իրերի ցուցակը եւ ոչ թե ինչպես ինքն է հայտարարել «խորհրդապահօրէն» շարունակի հետեւել հարցերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment