Thursday, January 5, 2012

Սուրբ Ծննդյան տոնը

Այսօր երեկոյան Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը: Ս.Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է Ծննդյան պատարագով: Տոնական սեղանին դրվում է ձուկ, որը հնում քրիստոնյաների խորհրդանիշն ու գաղտնանշանն էր, որով վերջիններս տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Ձուկը հունարեն «իխտուս» բառն է, որը նշանակում է` Քրիստոս մեզ հետ է: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ, որը յուրովի խորհուրդ ունի. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրվածները` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:

Սուրբ Ծննդյան օրը իրար պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»` ի պատասխան լսելով. «Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի»:
Հունվարի 6-ին հաջորդող օրը` հունվարի 7-ին, մեռելոց է, հիշատակի օր: Եկեղեցիներում մատուցվող պատարագից հետո պետք է գնալ գերեզմաններ:

No comments: