Tert.am. 23-1-2012- Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի` այսօր Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ամենայն հավանականությամբ, կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը:
Նրա համոզմամբ ` դրա մասին է վկայում օրինագծի ընդունման շուրջ Թուրքիայի` վերջին մի քանի օրերին դրսևորած արձագանքը:
Օրինագծի ընդունումը, նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի հետևանք չի կարող առաջացնել, քանի որ հարաբերություններ որպես այդպիսիք, ըստ էության, չկան: Իսկ Թուրքիան, պատրաստակամություն հայտնելով բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ պարզապես ցանկացել է այն ծառայեցնել իր սեփական նպատակներին:
Չաքրյանը համոզված է, որ հաստատվելու դեպքում, օրինագիծը ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա, ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո տեղի ունեցած զարգացումները:
«Դրանից հետո Թուրքիան բոյկոտեց ֆրանսիական ապրանքները, սակայն հետագայում պարզվեց , որ այս երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելի մեծ ծավալ է կազմել»,- ասաց թուրքագետը:
Ներկայացնելով հենց թուրքական քաղաքագետների կարծիքը Չաքրյանը նշեց, որ նման բոյկոտի կրկնության պարագայում ավելի շատ կտուժի Թուրքիայի տնտեսությունը, քան Ֆրանսիայինը:
Թուրքագետը վստահ է, որ օրինագծի ընդունումը կխթանի Հայոց ցեղապսանության միջազգային ճանաչմանը. «Եթե Ֆրանսիան պատժում է ժխտողականությունը, դրանից ելնելով մյուս` հատկապես եվրոպական երկրները, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելի հակված կլինեն ճանաչելու այն»,- ասաց նա:Monday, January 23, 2012
Ֆրանսիայի դեմ թուրքական բոյկոտից ավելի շատ կտուժի հենց Թուրքիայի տնտեսությունը. թուրքագետ
Tert.am. 23-1-2012- Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի` այսօր Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ամենայն հավանականությամբ, կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը:
Նրա համոզմամբ ` դրա մասին է վկայում օրինագծի ընդունման շուրջ Թուրքիայի` վերջին մի քանի օրերին դրսևորած արձագանքը:
Օրինագծի ընդունումը, նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի հետևանք չի կարող առաջացնել, քանի որ հարաբերություններ որպես այդպիսիք, ըստ էության, չկան: Իսկ Թուրքիան, պատրաստակամություն հայտնելով բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ պարզապես ցանկացել է այն ծառայեցնել իր սեփական նպատակներին:
Չաքրյանը համոզված է, որ հաստատվելու դեպքում, օրինագիծը ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա, ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո տեղի ունեցած զարգացումները:
«Դրանից հետո Թուրքիան բոյկոտեց ֆրանսիական ապրանքները, սակայն հետագայում պարզվեց , որ այս երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելի մեծ ծավալ է կազմել»,- ասաց թուրքագետը:
Ներկայացնելով հենց թուրքական քաղաքագետների կարծիքը Չաքրյանը նշեց, որ նման բոյկոտի կրկնության պարագայում ավելի շատ կտուժի Թուրքիայի տնտեսությունը, քան Ֆրանսիայինը:
Թուրքագետը վստահ է, որ օրինագծի ընդունումը կխթանի Հայոց ցեղապսանության միջազգային ճանաչմանը. «Եթե Ֆրանսիան պատժում է ժխտողականությունը, դրանից ելնելով մյուս` հատկապես եվրոպական երկրները, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելի հակված կլինեն ճանաչելու այն»,- ասաց նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment