1in.am. 23-1-2012- Բրիտանական The Sunday Times թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ մտադիր են Իրանին ռազմական հարված հասցնելու մասին Վաշինգտոնին զգուշացնել դրանից միայն 12 ժամ առաջ։ Թերթն ընդգծում է, որ այդ կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ը Իսրայելի տվյալ մտադրությունը չի կարողանա խափանել՝ շրջափակելով օպերացիայի անցկացումը։
Թերթն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց շատ առաջ այդ մասին ԱՄՆ-ին զգուշացնելուց Իսրայելի հրաժարվելը վկայում է երկու դաշնակից երկրների միջև անվստահության աճի մասին։ Իսրայելը կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վախենում է նավթի ուժեղ գնաճից և կփորձի անել ամեն ինչ մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները Իրանի վրա հարձակում գործելը կանխելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Իսրայելում գտնվող ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին իսրայելական իշխանություններին Իրանի հարցում առավել սերտ կոորդինացիայի կոչ էր արել։Monday, January 23, 2012
«Իսրայելն Իրանին հարվածելուց միայն 12 ժամ առաջ այդ մասին կզգուշացնի ԱՄՆ-ին». The Sunday Times
1in.am. 23-1-2012- Բրիտանական The Sunday Times թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ մտադիր են Իրանին ռազմական հարված հասցնելու մասին Վաշինգտոնին զգուշացնել դրանից միայն 12 ժամ առաջ։ Թերթն ընդգծում է, որ այդ կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ը Իսրայելի տվյալ մտադրությունը չի կարողանա խափանել՝ շրջափակելով օպերացիայի անցկացումը։
Թերթն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց շատ առաջ այդ մասին ԱՄՆ-ին զգուշացնելուց Իսրայելի հրաժարվելը վկայում է երկու դաշնակից երկրների միջև անվստահության աճի մասին։ Իսրայելը կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վախենում է նավթի ուժեղ գնաճից և կփորձի անել ամեն ինչ մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները Իրանի վրա հարձակում գործելը կանխելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Իսրայելում գտնվող ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին իսրայելական իշխանություններին Իրանի հարցում առավել սերտ կոորդինացիայի կոչ էր արել։
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment