Panorama.am. 6.1.2012- Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ, հայտնում է «Թուրանը»: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Հեռացիր, Ֆրանիսա», «Ֆրանսիա, հեռացիր Մինսկի խմբից», «Ֆրանսիացիներն ու հայերը՝ թուրքերի թշնամի»:
Նրանք պահանջել են փակել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիային հեռացնել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբից: Նրանք նաև պահանջել են դադարեցնել Ադրբեջանի տարածքում գործող ֆրանսիական կազմակերպությունների գործունեությունը և բոյկոտել ֆրանսիական ապրանքները:
Վերջում նրանք այրել են Ֆրանսիայի դրոշը: Բողոքի ակցիայի մասնակիցների կողմից դեսպանատանը փոխանցված արձանագրության մեջ Ֆրանսիայի ԱԺ որոշումը որակվել է «հակաթուրքական և հակամուսուլմանական»:
Նշենք, որ սա արդեն երրորդ հակաֆրանսիական բողոքի ակցիան է՝ արտոնված Ադրբեջանի կառավարության կողմից: Հատկանշական է, որ ի տարբերություն ազգայնականների բողոքի ձեռնարկումներից, Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմության հանրահավաքները դաժանաբար կասեցվում և ցրվում են ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունվեց 2011-ի դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Սենատին կներկայացվի հունվարի 24-ին: Օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոյերը (Դաշինք հանուն ազգային շարժման), սահմանում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների նկատմամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment