1in.am. 5-1-2012- Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան վերադարձել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղար Քիթ Բինին։ Մ.Բրայզայի լիազորությունների ժամկետը լրացել է, քանի որ ԱՄՆ Սենատը չի հաստատել նրա թեկնածությունը: Ադրբեջանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կկատարի Ադամ ՍտերլինգըՄեթյու Բրայզան հունվարի 3-ին Ադրբեջանից Վաշինգտոն է մեկնել: Այդ մասին «ԱՊԱ»-ին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղար Քիթ Բինը:
Հիշեցնենք, որ Մ. Բրայզայի լիազորությունների ժամկետը, որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, լրացել է, քանի որ ԱՄՆ Սենատը քվեարկությամբ չի հաստատել նրա թեկնածությունը: Ինչպես 2011թ. դեկտեմբերի 29-ի մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել էր Մ. Բրայզան, «եթե իմ թեկնածության քվեարկությունը չկայանա, ես ստիպված կլինեմ հեռանալ նախքան Սենատի նոր նստաշրջանն սկսելը`մինչեւ հունվարի 3-ը»:
Ադրբեջանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կստանձնի Ադամ Սթեռլինգը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment