«Լրագիր» 21-1-2012- Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ կարծես թե բոլոր քաղաքական ուժերը միավորվել են իրար հետ ընդդեմ մեկի՝ ՀՀԿ-ի: Օրինակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնություն-պահանջը ձեւավորել է միասնական, կոնսենսուսային մի դաշտ, որից դուրս է միայն ՀՀԿ-ն: Անգամ Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը, որ միմյանց հասցեին անխնա օգտագործում են հեգնանք ու քննադատություն, կարծես թե համախմբված են 100 տոկոս համամասնական ընտրակարգի նախաձեռնության շուրջ:
Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն, կամ թերեւս ավելի ճիշտ կլինի ասել՝ Սերժ Սարգսյանը, մնացել է մենակ՝ բոլորը միավորվել են նրա դեմ, թեեւ ԲՀԿ-ն այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, ու թերեւս չի էլ հայտարարի, մինչեւ անհրաժեշտ պահը, երբ արդեն հարյուր տոկոս համոզված կլինի, որ իր հայտարարությունից է կախված Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ ժամանակ իհարկե ԲՀԿ-ն պաշտոնապես կմիանա “բոլորին”՝ մինչ այդ իհարկե բոլորի առաջ դնելով իր գերակայությունը ճանաչելու պահանջ:
Բայց, կճանաչե՞ն արդյոք: Օրինակ, Հայ ազգային կոնգրեսը կճանաչի՞ արդյոք ԲՀԿ գերակայության իրավունքը, եթե բանը հասնի Գագիկ Ծառուկյանի վճռական հայտարարությամբ Սերժ Սարգսյանի հեռացման հարցը լուծելուն:
Չէ որ նա, ով կլինի վերջին կաթիլը Սերժ Սարգսյանին հեռացնող “բաժակում”, պետք է լինի առաջին կաթիլը նոր բաժակում: Չէ որ գլխավոր խնդիրը, որ հուզում է քաղաքական ուժերին, դա հենց նոր “բաժակի” պարունակությունն է: Եվ այստեղ թերեւս բոլորն էլ ակնկալում են միմյանց միջոցով դատարկել հինը, սակայն նորը լցնել արդեն ըստ սեփական հայեցողության:
Այսինքն հարցն այն է, թե ում դեմ են միավորվելու բոլորը Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո, ում են հեռացնելու հաջորդը:
Այդ հարցը կա, քանի դեռ նախաձեռնության մասնակից ուժերը հստակ չեն հայտարարել 100 տոկոս համամասնականից դուրս իրենց պատկերացումների եւ մոտեցումների մասին, այլ կարեւորագույն հարցերում իրենց դիրքորոշումների մասին: Բանն այն է, որ երբ գա դրանց մասին հստակ հայտարարելու պահը, ապա ակնհայտ կլինի, թե ինչ խայտաբղետ եւ իրարամերժ հանրույթ է ձեւավորված եւ թե ինչպիսի պայքար է ծավալվելու այդ հանրույթի ներսում, երբ գա իշխանություն ձեւավորելու պահը:
Եվ այստեղ թերեւս կա մի նուրբ պահ, որը վկայում է, որ «բոլորը Սերժ Սարգսյանի դեմ» տարբերակը իրականում որքան վտանգներ, նույնքան նաեւ հնարավորություն է պարունակում Սերժ Սարգսյանի համար՝ նոր իշխանություն ձեւավորելու հնարավորություն: Իսկ Հայաստանի գլխավոր խնդիրը ներկայում նոր իշխանությունն է, թե ով եւ որտեղ այն կձեւավորի՝ պետական կառավարման համակարգո՞ւմ, թե փողոցում:
Երբ բոլորը համախմբվում են 100 տոկոս համամասնականի շուրջ, Սերժ Սարգսյանին “փրկվելու” այլ ճանապարհ չի մնում, քան պետական կառավարման համակարգում ձեւավորել նոր իշխանություն, քանի դեռ այն չի ձեւավորվել այդ համակարգից դուրս: Իսկ այդ նոր իշխանության հարցում Սերժ Սարգսյանը պետք է հենվի նոր դեմքերի եւ մոտեցումների վրա, որոնց հիմքում կլինի սահմանադրականությունն ու օրինականությունը, այլապես ամեն ինչ կարող է դառնալ անիմաստ:
Ով շուտ ձեւավորի այդ իշխանությունը, նա էլ կլինի հաղթողը ներքաղաքական ներկայիս գործընթացում:
Երբ բոլորը հավաքվում են մի տեղ, ունենալով հիմնարար հակասություններ հետագա իշխանության ձեւավորման հարցում, այդպիսով ոչ միայն Սերժ Սարգսյանին կարող են խանգարել, այլ թերեւս զգալիորեն նաեւ իրար:
Իսկ Սերժ Սարգսյանի դաշտում ներսից խանգարող կարծես թե այլեւս չի մնում, եւ նա ստանում է նոր իշխանություն ձեւավորելու լավ շանս: Ընդ որում, թերեւս հենց այդ շանսը պատկերացնելով է նաեւ, որ Բարգավաճ Հայաստանն այնուհանդերձ դուրս չի գալիս կոալիցիայից, լավ հասկանալով, որ դրանով վերջնականապես ազատելու է Սերժ Սարգսյանի ձեռքերը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆSaturday, January 21, 2012
Ում են հեռացնելու Սերժից հետո

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment