Saturday, January 28, 2012

Ինչո՞ւ են Ադրբեջանում փակվում բանկերը

News.am. 28-1-2012- Ադրբեջանում գործունեություն ծավալած բազմաթիվ բանկեր փակվելու են, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի իր աղբյուրները: Աղբյուրը հայտնում է, որ արտոնագրից զրկվելու են Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին պատկանող Bank of Azerbaijan-ը, Տնտեսական զարգացման նախկին նախարար Հեյդար Բաբաեւի Bank Standart-ը եւ այլ օլիգարխներին պատկանող բանկերը: Դրանից բացի, փակվելու են նաեւ Royal Bank-ը, Gunay Bank-ը, Kredit United Bank-ը եւ Bank Avrasiaya-ն: «Ամենայն հավանականությամբ, դրանցից որոշները միավորվելու են Փաշա հոլդինգին պատկանող Kapital Bank-ի եւ Ata Bank-ի մեջ, ինչ կնպաստի Փաշաեւների դիրքերի ամրապնդմանը: Բացի այդ, բանկերի փակումը կհանգեցնի օլիգարխների ֆինանսական դիրքերի թուլացմանը»,-եզրափակում է «Ենի Մուսավաթ»-ը:

No comments: