Panorama.am. 27-1-2012- Միացյալ Նահանգները Պարսից ծոց են ուղարկում ևս մեկ ավիակիր: «Ինտերֆաքս» գործակության հաղորդմամբ, «Էնթերփրայզ» ավիակիրը Պարսից ծոց է պատրաստվում մուտք գործել հրթիռային 3 ռազմանավերի ուղեկցությամբ:
Նշենք, Պարսից ծոցում արդեն գտնվում են ամերիկյան ծովային երկու ավիակիրներ: Վերջին անգամ կիրակի օրը Հորմուզի նեղուցը հատել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը: Բացի այդ, Հորմուզի նեղուցի հյուսիսային հատվածում հերթապահություն է իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը` «Քարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Իրանի ջրային սահմանների մոտ նավարկություն են իրականացնում նաև բրիտանական և ֆրանսիական մեկական ռազմանավ:
Վերլուծաբանների կարծիքով, ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայության ուժեղացումը Պարսից ծոցում աննախադեպ է վերջին տարիներին համար, և ռազմական ուժի ցուցադրման հստակ ազդակ է` ուղղված Իսլամական հանրապետության իշխանություններին:
Հիշեցնենք, Արևմուտք-Իրան հարաբերություններում լարվածությունն ավելի էր սրվել, երբ իրանական կողմը հայտարարել էր, թե կփակի Հորմուզի նեղուցի եվրոպական երկրների կողմից իրանական նավթի ներկրման վրա արգելքի կիրառելու դեպքում: Ամերիկյան կողմը, արձագանքելով հայտարարությանը, նշել էր, թե հարկ եղած դեպքում ռազմական ճանապարհով թույլ չի տա փակել նավթի արտահանման համար առանցքային նշանակություն ունեցող նեղուցը:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment