«Գլխավոր շտաբի պետ լինելով ես ղեկավարել են աշխարհի ամեանհզոր բանակներից մեկը: Նման բանակը ղեկավարող մարդուն ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքը տրագիկոմիկ է», - ասել է Բաշբուղը:
«Էրգենեկոնի» գործով, բացի «ահաբեկչական» մեղադրանքներից նրան մեղադրում են նաև պետական հեղաշրջման նախապատրաստման, ինչպես նաև պետական այլ կառույցների աշխատանքներին խոչընդոտելու համար: Մասնավորապես, Բաշբուղը, այլ կասկածյալների հետ միասին ստեղծել է մի քանի կայքեր, որտեղ վարկաբեկվել է երկրի ներկայիս իշխանությունը: Նախկին գեներալը բազմիցս հերքել է մեղադրանքները: Դատախազությունը գտնում է, որ այդ կայքերը ստեղծվել են Բաշբուղի անմիջական ցուցումով:
Նախկին գեներալը Թուրքիայի պատմույթան մեջ դարձավ առաջին նման բարձրաստիճան նախկին զինվորականը, ում ձերբակալել է քաղաքացիական դատարանը, գրում է APA-ն:
No comments:
Post a Comment