Saturday, January 7, 2012

Խրամչիխին. Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը 99.99 տոկոս է

News.am. 5-1-2011- 2011թ. Հարավային Կովկասի համար ձեւականորեն ամենակարեւոր իրադարձություն կարելի է համարել Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամետի երկարաձգման պայմանագրի կնքումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական եւ ռազմական անալիզի ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը` հավելելով, որ տարօրինակ կլինե, եթե դա տեղի չունենար: Նրա խոսքով, այս տարի սկզբունքային այլ պահեր չեն գրանցվել:
Խրամչիխինի խոսքով, կարեւոր եւ նշանակալի իրադարձությունները սպասվում են ապագայում: «99,99 տոկոս հավանականությամբ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ կլինի, ընդ որում դա կարելի է սպասել ցանկացած պահի, այդ թվում` 2012 թվականին: Հակամարտության «կարգավորումը» բացահայտ ֆանտաստիկա է»,- ասել է Խրամչիխինը, ով հոռետեսորեն է արտահայտվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
«Անցած տարում կարգավորումը մի մմ առաջ չի ընթացել, քանի որ անհնարին բան է: Նույնը նաեւ 2012թ., Թուրքիայի նոր աշխարհաքաղաքական դերը չի ենթադրում հաշտեցում Հայաստանի հետ, քանի որ դա ոչինչ չի տա Անկարային»,- ասել է քաղաքագետը:

No comments: