News.am. 18-1-2012- Մեր եւ արտասահմանյան վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության սառեցման, դրա ռազմական փուլի վերսկսման սպառնալիքն առկա է: Այս մասին «Կովկասի բանբեր»-ին տված հարցազրույցում նշել է Մոսկովյան Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը` հավելելով, որ գերտերությունների կողմից ռացիոնալություն եւ հաստատակամություն ցուցաբերվելու դեպքում, առաջին հերթին` Ռոուսաստանի կողմից, այն հնարավոր կլինի սառեցված վիճակում պահել եւս բավական երկար ժամանակ, չնայած ռազմական հավասարակշռությունը փոխելու կողմերի ձգտմանը:
«Ինձ թվում է, որ այսօր բոլորը, առաջին հերթին հենց հակամարտող կողմերը, քաջ գիտակցում են, որ Մեծ Մերձավոր Արեւելքում, ինչպես ամերիկացիներն են անվանում այդ տարածաշրջանը, եւս մեկ հակամարտությունը հղի կլինի ծանր հետեւանքներով, ընդ որում` ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլեւ պետությունների մի լայն շրջանակի համար: Սա ասելով առաջին հերթին նկատի ունեմ Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսական շահերի իրագործմանն սպառնալիքները, հաշվի առնելով, որ Վրաստանի առումով ամեն ինչ շատ թե քիչ հստակեցված է: Ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական գործողությունների վերսկսումը անկասկած Հարավային Կովկասում Մոսկվայի շահերին հասցված ամենամեծ հարվածը կլինի», - նշել է Ռյաբովը:
Փորձագետի կարծիքով դա չափազանց արդիական է, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այսօր սերտ երկրաքաղաքական կապեր ունի Հայաստանի հետ իր էներգետիկական շահերով պայմանավորված, որտեղ Ադրբեջանը, որպես տարանցիկ եւ նավթարդյունահանող երկիր հսկայական դեր ունի: Այսօրվա դրությամբ խնդիրների այս շարքը ավելի ու ավելի արդիական է դառնում Ռուսաստանի համար, հաշվի առնելով, որ պահեստային գործընկերների հետ Հարավային Կովկասով էներգապաշարների տարանցման հարցում չի հաջողվում պայմանավորվածության գալ: Դրա վերջին ապացույցը դարձավ ռուսական «Հարավային հոսք» նախագծին մասնակցելու Թուրքիայի մերժումը:
Ռյաբովը նաեւ նշել է, որ Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսումը, որի մասին ոմանք այդքան հեշտությամբ են խոսում, կապված է համաշխարհային եւ երկրաքաղաքական այնպիսի քանակությամբ խոշոր ռիսկերի հետ, որն անգամ հնարավոր չէ հաշվել. «Այդ պատճառով, ինձ թվում է, ե’ւ ԱՄՆ-ի, ե’ւ Ֆրանսիայի շահերից է բխում ստատուս քվոյի պահպանումը: Հասկանալի է, որ նման իրավիճակում ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել,բայց եղած լուծումների շարքում այն այլընտրանք չունի: Եվ հենց այս պլանում վերջին մի քանի տարիներին կտրուկ բարելավվել է Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը, որի շրջանակներում մեր երկրին տարբեր ձեւաչափերում չեն խանգարում խաղաղության պահպանման հարցում ակտիվություն ցուցաբերոլ: Հենց այդ գործոններից ելնելով իմ մեջ զգացողության կա, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն եւ Եվրոպան գիտակցում են, որ Ռուսաստանը եւս մեծ հնարավորություններ ունի տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու գործում»:Wednesday, January 18, 2012
Ռուս քաղաքագետ. Ղարաբաղյան պատերազմը Հարավային Կովկասում Մոսկվայի շահերին հասցված ամենամեծ հարվածը կլինի
News.am. 18-1-2012- Մեր եւ արտասահմանյան վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության սառեցման, դրա ռազմական փուլի վերսկսման սպառնալիքն առկա է: Այս մասին «Կովկասի բանբեր»-ին տված հարցազրույցում նշել է Մոսկովյան Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը` հավելելով, որ գերտերությունների կողմից ռացիոնալություն եւ հաստատակամություն ցուցաբերվելու դեպքում, առաջին հերթին` Ռոուսաստանի կողմից, այն հնարավոր կլինի սառեցված վիճակում պահել եւս բավական երկար ժամանակ, չնայած ռազմական հավասարակշռությունը փոխելու կողմերի ձգտմանը:
«Ինձ թվում է, որ այսօր բոլորը, առաջին հերթին հենց հակամարտող կողմերը, քաջ գիտակցում են, որ Մեծ Մերձավոր Արեւելքում, ինչպես ամերիկացիներն են անվանում այդ տարածաշրջանը, եւս մեկ հակամարտությունը հղի կլինի ծանր հետեւանքներով, ընդ որում` ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլեւ պետությունների մի լայն շրջանակի համար: Սա ասելով առաջին հերթին նկատի ունեմ Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսական շահերի իրագործմանն սպառնալիքները, հաշվի առնելով, որ Վրաստանի առումով ամեն ինչ շատ թե քիչ հստակեցված է: Ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական գործողությունների վերսկսումը անկասկած Հարավային Կովկասում Մոսկվայի շահերին հասցված ամենամեծ հարվածը կլինի», - նշել է Ռյաբովը:
Փորձագետի կարծիքով դա չափազանց արդիական է, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այսօր սերտ երկրաքաղաքական կապեր ունի Հայաստանի հետ իր էներգետիկական շահերով պայմանավորված, որտեղ Ադրբեջանը, որպես տարանցիկ եւ նավթարդյունահանող երկիր հսկայական դեր ունի: Այսօրվա դրությամբ խնդիրների այս շարքը ավելի ու ավելի արդիական է դառնում Ռուսաստանի համար, հաշվի առնելով, որ պահեստային գործընկերների հետ Հարավային Կովկասով էներգապաշարների տարանցման հարցում չի հաջողվում պայմանավորվածության գալ: Դրա վերջին ապացույցը դարձավ ռուսական «Հարավային հոսք» նախագծին մասնակցելու Թուրքիայի մերժումը:
Ռյաբովը նաեւ նշել է, որ Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսումը, որի մասին ոմանք այդքան հեշտությամբ են խոսում, կապված է համաշխարհային եւ երկրաքաղաքական այնպիսի քանակությամբ խոշոր ռիսկերի հետ, որն անգամ հնարավոր չէ հաշվել. «Այդ պատճառով, ինձ թվում է, ե’ւ ԱՄՆ-ի, ե’ւ Ֆրանսիայի շահերից է բխում ստատուս քվոյի պահպանումը: Հասկանալի է, որ նման իրավիճակում ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել,բայց եղած լուծումների շարքում այն այլընտրանք չունի: Եվ հենց այս պլանում վերջին մի քանի տարիներին կտրուկ բարելավվել է Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը, որի շրջանակներում մեր երկրին տարբեր ձեւաչափերում չեն խանգարում խաղաղության պահպանման հարցում ակտիվություն ցուցաբերոլ: Հենց այդ գործոններից ելնելով իմ մեջ զգացողության կա, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն եւ Եվրոպան գիտակցում են, որ Ռուսաստանը եւս մեծ հնարավորություններ ունի տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու գործում»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment