Saturday, January 21, 2012

Մեծ Բրիտանիան Իրանի դեմ պայքարում է բոլոր ճակատներով

Մեծ Բրիտանիային հատուկ գործելաոճ: Այսօր բրիտանական մեդիա-կարգավորող Ofcom-ը իրանական պետական անգլալեզու Press TV հեռուստաալիքին, որը գործում է Մեծ Բրիտանիայի տարածքում, զրկել է լիցենզիայից: Այս մասին հաղորդում է Asoociated Press-ը: Նշենք, որ նման պատիժն անսպասելի չէր, քանի որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ofcom-ը 100 հազար ֆունտ ստերլինգով տուգանել էր իրանական հեռուստաալիքին, այսպես կոչված, լրագրողական էթիկայի կանոնները խախտելու համար: Ըստ բրիտանական մեդիա-կարգավորողի` Press TV-ն եթեր էր հեռարձակել Newsweek-լրագրողի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նրան ստիպել էին խոստովանել իր մեղքը, երբ նա դեռ գտնվում էր Թեհրանի բանտերից մեկում:

No comments: