Saturday, January 28, 2012

Թուրքիայի պետական վերահսկողության վարչությունը Դինքի սպանության գործով լուրջ խախտումներ է հայտնաբերել

News.am. 28-1-2012- Թուրքիայի նախագահին կից Պետական վերահսկողության վարչությունը ավարտին է հասցնում Հրանտ Դինքի սպանության գործի քննության ուսումնասիրության եզրակացությունը, որոնք առաջիկայում կհրապարկվեն զեկույցի տեքստով։ Թուրքական Cumhurriyet-ի թղթակիցը նշում է, թե Պետական վերահսկողության վարչությունը Դինքի սպանության գործի քննության մեջ կարեւոր խախտումներ եւ բացթողումներ է հայտնաբերել։ Նշվում է, որ սպանության գործով մի շարք փաստաթղթերում կեղծիքներ են արվել, մի շարք փաստաթղթեր ուղղակի անհետացել են։ Զեկույցում պահանջվելու հետաքննություն սկսել մի շարք պաշտոնյաների դեմ։ Նշենք, որ օրեր առաջ հրապարկվել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։ «Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։

No comments: