1in.am. 21-1-2012- Իրանը պետք է վերադառնա իր միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններին, հակառակ պարագայում կբախվի միջազգային աճող ճնշմանն ու մեկուսացմանը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը ցանկանում է, որ Իրանը լինի ավելի անկեղծ բանակցային սեղան վերադառնալու վերաբերյալ իր հայտարարություններում:
Իր հերթին, Գ. Վեստերվելեն զգուշացրել է Թեհրանին, որ Իրանի նկատմամբ նոր, կտրուկ պատժամիջոցները կուղղվեն նրա ֆինանսական ռեսուրսների դեմ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր համաշխարհային գերտերությունների պատրաստակամության մասին` երկխոսել Իրանի հետ նրա միջուկային ծրագրերի շուրջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ռեզա Սաջադին հայտարարել էր, թե Իրանը չի կասկածում Թեհրանի հետ կառուցողական բանակցություններ սկսելու Արևմուտքի երկրների պատրաստակամությանը: «Մենք կարծում ենք, որ «Վեցնյակի» որոշ անդամներ չեն ցանկանում, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հարցը կարգավորվի: Նրանք միշտ որոնում են ինչ-որ չլուծված խնդիր, որ միշտ կենտրոնանան դրա վրա»,- հայտարարել էր դեսպանը:
Նա հիշեցրել է այն իրավիճակը, երբ Իրանին հաջողվեց համաձայնության հասնել Թուրքիայի ու Բրազիլիայի հետ ուրանի հարստացման շուրջ, սակայն դրան արևմտյան երկրները պատասխանեցին նոր պատժամիջոցներով:
Նոր տարվա նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել էր Իրանի դեմ սահմանափակումներ կիրառելու փաթեթը, որը նպատակ ունի կրճատել Թեհրանի եկամուտը` կախված նավթի վաճառքից:
Իրանի դեմ պատժամիջոցների պատճառը եղել է ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունը, որտեղ հաղորդվում էր, որ Իրանը 2003 թ. աշխատանքներ է տարել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ու որ նման գործունեությունը գուցե շարունակվում է ներկայում:Saturday, January 21, 2012
Իրանը պետք է վերադառնա բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղար
1in.am. 21-1-2012- Իրանը պետք է վերադառնա իր միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններին, հակառակ պարագայում կբախվի միջազգային աճող ճնշմանն ու մեկուսացմանը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը ցանկանում է, որ Իրանը լինի ավելի անկեղծ բանակցային սեղան վերադառնալու վերաբերյալ իր հայտարարություններում:
Իր հերթին, Գ. Վեստերվելեն զգուշացրել է Թեհրանին, որ Իրանի նկատմամբ նոր, կտրուկ պատժամիջոցները կուղղվեն նրա ֆինանսական ռեսուրսների դեմ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր համաշխարհային գերտերությունների պատրաստակամության մասին` երկխոսել Իրանի հետ նրա միջուկային ծրագրերի շուրջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ռեզա Սաջադին հայտարարել էր, թե Իրանը չի կասկածում Թեհրանի հետ կառուցողական բանակցություններ սկսելու Արևմուտքի երկրների պատրաստակամությանը: «Մենք կարծում ենք, որ «Վեցնյակի» որոշ անդամներ չեն ցանկանում, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հարցը կարգավորվի: Նրանք միշտ որոնում են ինչ-որ չլուծված խնդիր, որ միշտ կենտրոնանան դրա վրա»,- հայտարարել էր դեսպանը:
Նա հիշեցրել է այն իրավիճակը, երբ Իրանին հաջողվեց համաձայնության հասնել Թուրքիայի ու Բրազիլիայի հետ ուրանի հարստացման շուրջ, սակայն դրան արևմտյան երկրները պատասխանեցին նոր պատժամիջոցներով:
Նոր տարվա նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել էր Իրանի դեմ սահմանափակումներ կիրառելու փաթեթը, որը նպատակ ունի կրճատել Թեհրանի եկամուտը` կախված նավթի վաճառքից:
Իրանի դեմ պատժամիջոցների պատճառը եղել է ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունը, որտեղ հաղորդվում էր, որ Իրանը 2003 թ. աշխատանքներ է տարել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ու որ նման գործունեությունը գուցե շարունակվում է ներկայում:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment