Saturday, January 21, 2012

«ՖԱՐՍ». Ադրբեջանն առանց հիմնավորման Իրանին մեղադրում է ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ

Panorama.am. 21-1-2012- «Ադրբեջանն առանց հիմնավորման Իրանին մեղադրում է ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ»: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով այդ երկրի ազգային անվտանգության նախարարությանը, առանց որևէ ապացույց ներկայացնելու Իրանին մեղադրում են Բաքվում գործող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու մեջ: «ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ` ադրբեջանական «Ազ ԹիՎի» հեռուստաալիքը մի տեսանյութ է հեռարձակել, որտեղ մի քանի ձերբակալված անձինք խոստովանել են, որ Իրանի հետախուզական ծառայության կողմից վերջիններիս հրահանգ է տրվել Ադրբեջանում գործող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հավաքել և ահաբեկչություն իրականացնել: «Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության պնդմամբ`ձերբակալված անձինք խոստովանել են, թե ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով իրենց վարժանքները կատարել են Իրանում: Բաքվի նմանօրինական նվաստացուցիչ քաղաքականության հանդեպ Իրանի արտաքին գործերի նախարարության լռությունն արդեն անհանդուրժելի է, ուստի լավ կլինի, որ ԻԻՀ ԱԳՆ-ն արժանապատիվ հակազդեցություն տա Իրանին ագրեսոր անվանող Ադրբեջանին»,-եզրափակում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:

No comments: