
2012թ հունվարի 5-ին տեղի է ունեցել Միջազգային էներգետիկ գործակալության ներկայացուցիչների հանդիպումը, ովքեր քննարկել են Օրմուզի նեղուցում իրավիճակի լարման դեպքում գործողությունների ծրագիրը:
Նշվում է, որ եթե Օրմուզի նեղուցը փակվի, Միջազգային էներգետիկ գործակալությունը պատրաստ է օրական 14 մլն բարել նավթ մատակարարել շուկային իր ռազմավարական պահուստներից նավթի գնաճ ու դեֆիցիտ թույլ չտալու համար:
Հիշեցնենք, որ 2011թ դեկտեմբերի 27-ին Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կարգելափակեն տանկերների անցումը Օրմուզի նեղուցով, եթե Արեւմուտքը սանկցիաներ մտցնի Իրանի նավթային ոլորտի նկատմամբ:
No comments:
Post a Comment