Tert.am. 7-1-2012- Հունվարի 23-ին լրանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նախագահ Մեվլութ Չավուշօղլուի պաշտնավարման ժամկետը: Ինչպես հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, ազգությամբ թուրք Չավուշօղլուն «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատական է տվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իր երկամյա գործունեությանը:«Մենք սկսել ենք պայքարը Եվրոպայում աճող ռասիզմի և օտարարտյացության դեմ, քանի որ մեր գերակայություններից էր հենց այդ սպառնալիքի դեմ պայքարը: Մենք նաև իրականացրել և շարունակում ենք աշխատանքներ տանել տարբեր մշակույթների և կրոնների միջև երկխոսության զարգացման ուղղությամբ»,-ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում փոխարինելու է Ժան Կլոդ Մինյոնը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահն է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment