Wednesday, January 18, 2012

ԱՄՆ անցնում է կոշտ քաղաքականության

ԶԼՄ-երը համառորեն պնդում են, որ ԱՄՆ-ն կրճատում է ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ կապված մերձավորարեւելյան եւ չինական ուղղություններում զինված ուժերի մեծացման հետ: Ընդ որում, անհասկանալի է մնում, թե ինչ է նշանակում մերձավորարեւելյան ուղղություն՝ անիմջականորեն Մերձավոր Արեւելքում, թե Մերձավոր Արեւելքը որպես թիրախ: Չինաստանի հարցում կարծես թե ամեն ինչ հասկանալի է: ԱՄՆ գլոբալ խնդիրը Չինաստանի աշխարհաքաղաքական արգելափակումն է, ինչը նպատակ ունի սահմանափակել տարածաշրջանային էքսպանսիան, այդ թվում Պեկինի աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական ձգտումները: Չինաստանին մասշտաբային ծրագրեր են նվիրված Խաղաղ օվկիանոսում, Հարավ-արեւելյան Ասիայում, Կենտրոնական եւ Հարավային Ասիայում: Սակայն Մերձավոր Արեւելքի վերաբերյալ այն թեզը, որ, իբր, Եվրոպայից գտնվող ԱՄՆ զորքերը տեղափոխվում են, լիովին իրական չէ, քանի որ այդ ոլորտում եւ ուղղությունում միտումներն արտացոլում են այդ տարածաշրջանում իր ներկայությունը սահմանափակելու ԱՄՆ քաղաքականությունը: ԱՄՆ-ն լուծել է տարածաշրջանի գլխավոր խնդիրը: Այն նույնիսկ Իրաքի արդյունքերն ամփոփելու մեջ չէ, որն իրականացնելու է իր գլխավոր գործառույթը՝ հավասարակշռել համաշխարհային էներգետիկ իրավիճակը՝ իր «մեծ» նավթը մատակարարելով համաշխարհային շուկա: Գլխավորը խնդիրն արաբական աշխարհի համակարգային աշխարհաքաղաքական «օկուպացիան» է: Արաբական պետությունները, բացառությամբ Սիրիայի, ակնհայտորեն համոզվել են, որ իրենց միակ երաշխավորը եւ ռազմավարական դաշնակիցն ԱՄՆ-ն է, որն ունակ է պաշտպանել նրանց ազգային եւ համաարաբական շահերը: Ընդ որում, ԱՄՆ-ն արդեն շահագրգռված չէ տարածաշրջանում իր ռազմական ներկայության ամրապնդմամբ, որտեղ այդպես էլ ոչ մի նոր ռազմական բազա չի ստեղծել վերջին տասնամյակում: ԱՄՆ-ն խաղադրույք է արել իր առավել հուսալի գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների վրա, որոնք վերջին տարիներին սպառազինությունների այնպիսի ծավալներ են ձեռք բերել, որ ունակ չեն «կլանել»: Հազիվ թե այդ երկրների հասարակական վարքի կարծրատիպերը թույլ տան մարտունակ զինված ուժեր ստեղծել, սակայն Իրանին եւ որոշ արաբական պետություններին հակակշիռ ստեղծել նրանք որոշ չափով կարող են, իհարկե, ԱՄՆ աջակցությամբ: Նման կերպով է ձեւարվորվելու նաեւ «հյուսիսային կառույցը», այսինքն, Թուրքիային հակակշիռ ու արգելքի ստեղծումը: Ճիշտ է, դեռ հասկանալի չէ, թե Մերձավոր Արեւելքի որ պետությունները կարող են մասնակցություն ունենալ դրանում: Սակայն, անմիջականորեն ԱՄՆ-ն սահմանափակում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը: Իսրայելի խնդիրների լուծման համատեքստում ենթադրվում է ինտեգրել Իսրայելն արաբական աշխարհին եւ համաձայնել որոշակի փոխզիջման պաղեստինյան խնդրում: Պատասխանատվության ու պաշտպանության եւ անվտանգության ծախսերի «գցումը» ԱՄՆ գործընկերների եւ դաշնակիցների վրա ընդհանուր միտում է, եւ Մերձավոր Արեւելքը նույնպես բացառություն չէ: Դա, անկասկած, կհանգեցնի ոչ թե կայունության եւ անվտանգության բարձրացմանը, այլ ներտարածաշրջանային առճակատման ուժեղացմանը, սեփական տարածաշրջանային հավականություններն իրականացնելու Թուրքիայի եւ Իրանի ձգտմանը: ԱՄՆ Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով ցույց է տվել, թե ինչ ձեւով են նրանք ձեւավորել «պայմանական պայմանագրային» եւ «հարաբերական գործընկերային» հարաբերությունները, երբ Թուրքիան ստիպված է մեծ զիջումների գնալ ԱՄՆ-ին՝ սեփական շահերը հետապնդելու իրավունքի պահպանմամբ: ԱՄՆ-ն կցանկանար այդ մոդելը կիրառել նաեւ Իրանի նկատմամբ: Սակայն, այդ դեպքում ենթադրվում են ոչ միայն սահմանափակումներ, այլեւ գործընկերություն, այսինքն Իրանի հետ, ինչն այսպես թե այնպես տեղի է ունենալու: Այդպիսով, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ն փորձում է կրկնակի զսպման ընդհանուր մոդել կիրառել՝ նկատի ունենալով հավակնոտ պետություններին՝ Թուրքիային եւ Իրանին, որոնք հանդես են գալիս արաբական երկրների համար առավել մեծ հակառակորդի ու սպառնալիքի դերում, քան Իսրայելը: Իսկ ինչ է նշանակում «կոշտություն»՝ պարզապես համաշխարհային պաշարների «կարգավորում» եւ «սահմանափակում», այդ թվում ԱՄՆ ռեսուրսների: Ահա եւ ողջ մերձավորարեւելյան մատրիցան: Այդ ռազմավարության լույսի ներքո ինչ-որ չափով անհրաժեշտ է դիտարկել նաեւ Հարավային Կովկասի ապագան, որտեղ ԱՄՆ-ն հաստատել է իր առաջնահերթությունները՝ փորձելով հետ մղել Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին, որը համարվում է հին, սակայն մոռացված ամերիկյան ռազմավարություն: ԱՄՆ-ն Թուրքիային հանգեցրել է այն բանին, որ համոզվել է, որ «նեոօսմանականությունը» թուրքական վերնախավի նոր խորը մոլորությունն է, եւ փորձում են վերակողմնորոշել Թուրքիային դեպի «հին, բարի պանթյուրքիզմ» եւ ուղղել այն դեպի Կենտրոնական Ասիա, որտեղ նա հաջողության ոչ մի երաշխիք չունի, քանի որ այդ տարածաշրջանն արդեն կլանել է Չինաստանը: Ընդ որում, վերակողմնորոշումը ենթադրում է որոշակի աշխարհաքաղաքական «ցրվածություն», այսինքն, մտեք Կենտրոնական Ասիա, սակայն ձեր երաշխիքներով, իսկ Հարավային Կովկասը ձեր գոտին չէ, մոռացեք դրա մասին, մոռացեք թշնամիների ու եղբայրների մասին: Սակայն այդ ամենը կասկածելի կլիներ, եթե նկատիի չառնենք, որ իշխանությունը Վաշինգտոնում պետք է հայտնվի Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչների ձեռքում, ընդ որում, արդեն որոշակի այլ բնույթով: ԱՄՆ-ն հրաժեշտ է տալիս պատրանքային բարի-մեսիական քաղաքականությանը, եւ մոտենում է շատ կոշտ մեսիական քաղաքականության շրջանը: Այսպես այլեւս չի կարող շարունակվել: Իգոր Մուրադյան

No comments: