Tert.am. 18-1-2012- «Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու, Տեխասի նահանգապետ Ռիկ Փերիի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարությունն ԱՄՆ պետքարտուղարությանը ստիպել է արդարանալ»,–հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Երեկ Մերթլ Բիչ քաղաքում (Հարավային Կառոլինա նահանգ) իր ելույթի ժամանակ Փերին հայտարարել էր, թե Թուրքիան, որին ԱՄՆ–ն իր հին ռազմավարական գործընկերն է համարում, ղեկավարվում է իսլամիստ ահաբեկիչների կողմից։ Նա նաև նշել էր, թե այդ ամենից հետո «պետք է վերանայել ՆԱՏՕ–ին այդ երկրի անդամակցությունը»։
«Այդ հայտարարությունը, որ տեղական լրատվամիջոցներն օգտագործեցին ընդամենը Տեխասի նահանգապետի վրա ծիծաղելու համար, մեծ հնչեղություն ստացավ աշխարհում։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարեց, որ նման հայտարարություններն անհիմն են և անընդունելի, և ԱՄՆ–ն չպետք է «ականջ դնի» թեկնածուներին, որոնք պատկերացում չունեն, թե ովքեր են իրենց երկրի դաշնակիցները»,– գրում է«ՌԻԱ նովոստին»։
Գործակալությունն ընդգծում է, որ երեկ ավելի ուշ Պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրուցի ժամանակ լրագրողները գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոներին խնդրել էին մեկանաբանել ամերիկյան ամենահարուստ նահանգը ղեկավարող Փերիի հայտարությունը։
«Մենք բացարձակապես համաձայն չենք այդ պնդման հետ»,–ասել էր Թոները։ Լրագրողները, սակայն, մամուլի քարտուղարից հարցրել էին, թե Թուրքիայի իշխանություններն ինչպես են արձագանքել այդ հայտարարությանը, և արդյոք վերոնշյալ հայտարարությունն «ազդելու է» երկու երկրների հարաբերությունների վրա։
«Մեր կողմից Թուրքիան վստահելի գործընկեր է դիտարկվում ինչպես ՆԱՏՕ–ում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում։ Մենք այդ երկրի հետ սերտորեն համագործակցում ենք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում։ Ես, սակայն, այս ամբիոնից կարող եմ խոսել միայն մեր երկրի պաշտոնական դիրքորոշման մասին. Թուրքիան դրական և կառուցողական դեր է խաղում տարածաշրջանում և այսպես կոչված «իսլամական ժողովրդավարության» օրինակ է համարվում»,–ասել է նա։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն էլ իր հերթին հայտարարել է, թե նախագահի թեկնածուները հետայսու պետք է «զգույշ լինեն իրենց արտահայտություններում»։
«Մենք հույս ունենք, որ այս դեպքից հետո հանրապետական թեկնածուներն ավելի լավ կուսումնասիրեն արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերն ու իրենց վաղեմի դաշնակիցների նկատմամբ անհրաժեշտ հարգանք կցուցաբերեն»,–ասել էր նա։
ԱՄՆ–ում հունվարի 10-ին սկսվել են միջանկյալ ընտրությունները (փրայմերիզ): Փրայմերիզի ընթացքում որոշվելու է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, որն էլ հենց մրցելու է դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի հետ:
ԱՄՆ նախագահական ընտրությունների համաժողովրդական քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին:
Միասնական թեկնածու դառնալու Փերիի շանսերը, սակայն, ըստ փորձագետների, այդքան էլ մեծ չեն։Wednesday, January 18, 2012
Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը Պետքարտուղարությանը ստիպեց արդարանալ. մամուլ

Միասնական թեկնածու դառնալու Փերիի շանսերը, սակայն, ըստ փորձագետների, այդքան էլ մեծ չեն։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment