Monday, January 30, 2012

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն սկսել են աշխատանքներն Իրանում

Tert.am. 29-1-2012- Միջազգային ատոմային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատակիցները եռօրյա այցով ժամանել են Իրան, որպեսզի ուսումնասիրեն այդ երկրի միջուկային ծրագիրը՝ տեղեկացնում է BBC-ն: Պատվիրակության այցը տեղի է ունենում այնպիսի մի ժամանակ, երբ Իրանի և Արևմուտքի միջև լարված հարաբերություններ բավական լարված են։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարերել է, որ Իրանը պետք է համագործակցի գործակալության հետ և պատասխանի տեսուչների հարցերին։ Իրանի իշխանությունները հերքում են, որ Արմուտքի պնդումները, թե իրենք միջուկային զենքի են պատրաստում: Պատվիրակության ղեկավար, գործակալության փոխտնօրեն Գերման Նակերտսը հույս է հայտնել, որ իրենց այցի ժամանակ կհարթվեն բոլոր տարաձայնությունները։ «Հուսով ենք, որ Իրանը մեզ հետ կհամագործակցի»,- նշել է Նակերտսը։ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլանիյեն հայտարարել է, որ պատվիրակության անդամները այցի արդյունքում կհամոզվեն, որ Իրանի միջուկային ծրագիրը միմիայն խաղաղ նպատակներ է հետապնդում: Խնդիրն ավելի լուրջ բնույթ էր ստացել, երբ նախորդ տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, թե Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ է կրում։ Իսկ բոլորովին վերջերս ԵՄ-ն առաջնորդներն Իրանից պահանջել էին շուտափույթ դադարեցնել միջուկային ծրագիրը։

No comments: