«Լրագիր» 10-1-2012 - Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն հստակ հասկացնել է տվել, որ այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն է կայացվել: Ավելի վաղ ԶԼՄ-երը տեղեկություն էին տարածել, որ Նիկոլա Սարկոզին մտադիր է նախաձեռնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող համաեվրոպական համաձայանգրի ստորագրումը:
Ակնհայտ է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը դուրս է եկել հայկական ու նույնիսկ տարածաշրջանային քաղաքականության սահմաններից, չնայած, որ դա այնտեղ չի էլ եղել: Ակնհայտ է, որ ցեղասպանությունը դառնում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար ամենահզոր զենքը, սակայն ուղղակիորեն չի շոշափում Հայաստանի շահերը: Եվ այդ իրավիճակում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները լիովին կորցնում են ակտուալությունը Հայաստանի համար, եւ դրանց տեղը զբաղեցնում են հայ-վրացական ու հայ-իրանական հարաբերությունները:
Նույնիսկ հայ-թուրքական ոչ կառավարական նախագծերը ակտիվորեն ֆինանսավորող արեւմտյան հիմնադրամները կորցրել են դրանց հանդեպ հետաքրքրությունը: Լրատվական կայքերում էլ, որտեղ Թուրքիայի հետ հարաբերությունների ակտիվացման շրջանում բացվում էին թուրքալեզու էջեր, դրանք ամենայն հավանականությամբ կփոխարինվեն վրացերենով եւ ֆարսիով:
Վրաստանի հանդեպ հետաքրքրություն արդեն նկատելի է եթերում: Միանգամից մի քանի հայկական հեռուստաալիքներով, այդ թվում Հանրայինով, հայ-վրացական համատեղ նախագծեր են բացվել: Հայաստանը կարծես թե իր համար բացահայտում է վրացական երաժշտությունը, խոհանոցը, հարուստ մշակույթը: Ճիշտ է, դա արվում է ավանդական մրցակցային ոգով, սակայն ինքնին «վրացական տաբուի» վերացման փաստը հատկանշական է:
Ակնհայտ է նաեւ իրանա-հայկական մերձեցումը: Երեւանում ու Իրանին կապող մայրուղում հայտնվել են սրճարաններ ֆարսի լեզվով ցուցանակներով, որտեղ իսլամական ճաշացանկ է առաջարկվում: Արդեն պարսկական փռեր, մոթելներ են բացվել, իսկ մուսուլմանական տոներին իրանցի զբոսաշրջիկների հոսքի մասին անգամ խոսել չարժե:
Հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 250 մլն դոլար, հայ-իրանականը՝ չճշտված տվյալներով, ավելի քան 300 մլն դոլար, իսկ հայ-վրացականը՝ գրեթե նույնքան: Սակայն Իրանը մտադիր է ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի: Բացի այդ, հայտնի է դարձել, որ իրանական մասնավոր կոնսորցիումը 571 մլն դոլարի ներդրումներ է անում էլեկտրամատակարարման 2 ծրագրերում:Այդ մասին հաղորդում է իրանական Iran Daily-ն: Արաքսի ՀԷԿ-ի հզորությունը ներդրումների շնորհիվ կաճի մինչեւ տարեկան 1,7 գիգավատտ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստանի կատարած այցի արդյունքում կողմերը պայմանավորվել են կազմել այն ապրանքների ցուցակը, որոնք կարող են փոխանակվել 2 երկրների միջեւ ամենացածր սակագնով: Ապրանքաշրջանառության կտրուկ աճի մասին հայտարարվել է նաեւ անցյալ տարվա աշնանը Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցի ժամանակ:
Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին Թուրքիայի հետ հարաբերությունները դադարում են հայկական քաղաքականությունում կարեւոր տեղ զբաղեցնել: Դրա հետ կապված, հայերի ցեղասպանության ժխտման քրեականացումը Հայաստանում դիտվում է որպես իր ակտուալ շահերի հետ ուղղակի կապ չունեցող ինչ-որ բան: Այդ շահը կարող է ի հայտ գալ, եթե Թուրքիայի վրա Արեւմուտքի ճնշումը հասնի կրիտիկական կետի, որին կարող է հաջորդել պետության մասնատումը կամ էլ ցեղասպանության զոհերին տարածքային փոխհատուցում տրամադրելու պահանջը: Tuesday, January 10, 2012
Հայաստանին հետաքրքիր չէ Թուրքիան
«Լրագիր» 10-1-2012 - Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն հստակ հասկացնել է տվել, որ այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն է կայացվել: Ավելի վաղ ԶԼՄ-երը տեղեկություն էին տարածել, որ Նիկոլա Սարկոզին մտադիր է նախաձեռնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող համաեվրոպական համաձայանգրի ստորագրումը:
Ակնհայտ է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը դուրս է եկել հայկական ու նույնիսկ տարածաշրջանային քաղաքականության սահմաններից, չնայած, որ դա այնտեղ չի էլ եղել: Ակնհայտ է, որ ցեղասպանությունը դառնում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար ամենահզոր զենքը, սակայն ուղղակիորեն չի շոշափում Հայաստանի շահերը: Եվ այդ իրավիճակում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները լիովին կորցնում են ակտուալությունը Հայաստանի համար, եւ դրանց տեղը զբաղեցնում են հայ-վրացական ու հայ-իրանական հարաբերությունները:
Նույնիսկ հայ-թուրքական ոչ կառավարական նախագծերը ակտիվորեն ֆինանսավորող արեւմտյան հիմնադրամները կորցրել են դրանց հանդեպ հետաքրքրությունը: Լրատվական կայքերում էլ, որտեղ Թուրքիայի հետ հարաբերությունների ակտիվացման շրջանում բացվում էին թուրքալեզու էջեր, դրանք ամենայն հավանականությամբ կփոխարինվեն վրացերենով եւ ֆարսիով:
Վրաստանի հանդեպ հետաքրքրություն արդեն նկատելի է եթերում: Միանգամից մի քանի հայկական հեռուստաալիքներով, այդ թվում Հանրայինով, հայ-վրացական համատեղ նախագծեր են բացվել: Հայաստանը կարծես թե իր համար բացահայտում է վրացական երաժշտությունը, խոհանոցը, հարուստ մշակույթը: Ճիշտ է, դա արվում է ավանդական մրցակցային ոգով, սակայն ինքնին «վրացական տաբուի» վերացման փաստը հատկանշական է:
Ակնհայտ է նաեւ իրանա-հայկական մերձեցումը: Երեւանում ու Իրանին կապող մայրուղում հայտնվել են սրճարաններ ֆարսի լեզվով ցուցանակներով, որտեղ իսլամական ճաշացանկ է առաջարկվում: Արդեն պարսկական փռեր, մոթելներ են բացվել, իսկ մուսուլմանական տոներին իրանցի զբոսաշրջիկների հոսքի մասին անգամ խոսել չարժե:
Հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 250 մլն դոլար, հայ-իրանականը՝ չճշտված տվյալներով, ավելի քան 300 մլն դոլար, իսկ հայ-վրացականը՝ գրեթե նույնքան: Սակայն Իրանը մտադիր է ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի: Բացի այդ, հայտնի է դարձել, որ իրանական մասնավոր կոնսորցիումը 571 մլն դոլարի ներդրումներ է անում էլեկտրամատակարարման 2 ծրագրերում:Այդ մասին հաղորդում է իրանական Iran Daily-ն: Արաքսի ՀԷԿ-ի հզորությունը ներդրումների շնորհիվ կաճի մինչեւ տարեկան 1,7 գիգավատտ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստանի կատարած այցի արդյունքում կողմերը պայմանավորվել են կազմել այն ապրանքների ցուցակը, որոնք կարող են փոխանակվել 2 երկրների միջեւ ամենացածր սակագնով: Ապրանքաշրջանառության կտրուկ աճի մասին հայտարարվել է նաեւ անցյալ տարվա աշնանը Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցի ժամանակ:
Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին Թուրքիայի հետ հարաբերությունները դադարում են հայկական քաղաքականությունում կարեւոր տեղ զբաղեցնել: Դրա հետ կապված, հայերի ցեղասպանության ժխտման քրեականացումը Հայաստանում դիտվում է որպես իր ակտուալ շահերի հետ ուղղակի կապ չունեցող ինչ-որ բան: Այդ շահը կարող է ի հայտ գալ, եթե Թուրքիայի վրա Արեւմուտքի ճնշումը հասնի կրիտիկական կետի, որին կարող է հաջորդել պետության մասնատումը կամ էլ ցեղասպանության զոհերին տարածքային փոխհատուցում տրամադրելու պահանջը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment