Tert.am. 10-1-2012- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև սպասվող հանդիպումը պաշտոնական Մոսկվային թույլ կտա «վերակենդանացնել» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական SalamNews գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե մինչև հունվարի վերջ, Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Սոչի քաղաքում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում է տեղի ունենալու։
«Սա այն նախաձեռնությունն է, որի միջոցով փորձում են վերակենդանացնել Մինսկի խմբի գործունեությունը, որպեսզի իրենց երկրների հանրությանը և աշխարհի երկրներին ցույց տան, որ այդ կառույցը գործում է, աշխատում է և փորձում է կոնկրետ արդյունքների հասնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,–ասել է քաղաքագետը։
Սադիխովը ընդգծել է, որ անցած տարի այդ ուղղությամբ առավել ակտիվ դեր է խաղացել Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել։ Քաղաքագետի կարծիքով, սակայն, Մոսկվայի առաջարկած մոտեցումներն Ադրբեջանին չեն գոհացրել։
«Մեզ ասում են, որ դա (ԼՂ հակամարտությունը) լուծելի հարց է, սակայն միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից ինչ–ինչ փոխզիջումներ են սպասում»,–ասել է նա։
Քաղաքագետը կարծում է, որ հերթական հանդիպման ընթացքում փորձ է կատարվելու մերձեցնել հակամարտող կողմերին, սակայն իրական առաջարկների բացակայության դեպքում այն որևէ արդյունքի չի հանգեցնելու։ «Հանդիպել՝ պարզապես հանդիպելու համար տարբերակը չի կարող որևէ կոնկրետ արդյունք տալ»,–նշել է նա։
Սադիխովը հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ հանդես եկող Ռուսաստանը, մարտին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, ցանկանում է հանդես գալ որպես խաղարար, որը ձգտում է վերականգնել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ «Ես ամբողջությամբ չեմ ժխտում ռուսական կողմի անկեղծությունը, շահագրգռվածությունը, սակայն վերջին տարիների պրակտիկան արդյունքների չի կարող հանգեցնել, եթե Ռուսաստանը չչափավորի հայակական կողմի ագրեսիվ խանադավառությունը»,–նշել է նա։
Երեկ հայկական ԶԼՄ–ները տեղեկություն տարածեցին, թե հունվարի 23–24–ը Ռուսաստանի Սոչի քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, տեղի ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Tuesday, January 10, 2012
Նախագահական ընտրությունների նախաշեմին Մեդվեդևը փորձում է «վերակենդանացնել» Մինսկի խմբի գործունեությունը. քաղաքագետ
Tert.am. 10-1-2012- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև սպասվող հանդիպումը պաշտոնական Մոսկվային թույլ կտա «վերակենդանացնել» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական SalamNews գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե մինչև հունվարի վերջ, Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Սոչի քաղաքում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում է տեղի ունենալու։
«Սա այն նախաձեռնությունն է, որի միջոցով փորձում են վերակենդանացնել Մինսկի խմբի գործունեությունը, որպեսզի իրենց երկրների հանրությանը և աշխարհի երկրներին ցույց տան, որ այդ կառույցը գործում է, աշխատում է և փորձում է կոնկրետ արդյունքների հասնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,–ասել է քաղաքագետը։
Սադիխովը ընդգծել է, որ անցած տարի այդ ուղղությամբ առավել ակտիվ դեր է խաղացել Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել։ Քաղաքագետի կարծիքով, սակայն, Մոսկվայի առաջարկած մոտեցումներն Ադրբեջանին չեն գոհացրել։
«Մեզ ասում են, որ դա (ԼՂ հակամարտությունը) լուծելի հարց է, սակայն միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից ինչ–ինչ փոխզիջումներ են սպասում»,–ասել է նա։
Քաղաքագետը կարծում է, որ հերթական հանդիպման ընթացքում փորձ է կատարվելու մերձեցնել հակամարտող կողմերին, սակայն իրական առաջարկների բացակայության դեպքում այն որևէ արդյունքի չի հանգեցնելու։ «Հանդիպել՝ պարզապես հանդիպելու համար տարբերակը չի կարող որևէ կոնկրետ արդյունք տալ»,–նշել է նա։
Սադիխովը հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ հանդես եկող Ռուսաստանը, մարտին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, ցանկանում է հանդես գալ որպես խաղարար, որը ձգտում է վերականգնել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ «Ես ամբողջությամբ չեմ ժխտում ռուսական կողմի անկեղծությունը, շահագրգռվածությունը, սակայն վերջին տարիների պրակտիկան արդյունքների չի կարող հանգեցնել, եթե Ռուսաստանը չչափավորի հայակական կողմի ագրեսիվ խանադավառությունը»,–նշել է նա։
Երեկ հայկական ԶԼՄ–ները տեղեկություն տարածեցին, թե հունվարի 23–24–ը Ռուսաստանի Սոչի քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, տեղի ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment