Friday, January 27, 2012

Մեծ Բրիտանիայի վարչապետ. Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել, նրանց հանդեպ հրեշավոր վայրենություններ են կատարվել

News.am. 26-1-2012- Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել, նրանց հանդեպ հրեշավոր վայրենություններ են կատարվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ԵԽԽՎ-ում պատասխանելով թուրք պատվիրակի հարցին` կապված Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ: «Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել: Կարեւոր է այդ մասին հայտարարել, բայց մենք պետք է ապրենք ներկայով»,-ասել է նա, հավելելով, որ Մեծ Բրիտանիայում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս հետապնդել մարդկանց` զինվորական հանցագործությունների համար: Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացումը բխում է ԵՄ անդամ բոլոր երկրների շահերից: «Եթե մենք ուզում ենք ցույց տալ, որ մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները, հնդիկներն ու սիկհերը կարող են ապրել միասին, ապա հիմնականում մահմեդականներով բնակեցված Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ճիշտ որոշում է: Ուստի ես վստահ եմ, որ մենք պետք է աշխատենք Թուրքիայի եւ ԵՄ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-ասել է Քեմերոնը:

No comments: