Friday, January 27, 2012

Թուրք լրագրողը դավաճան Ալիեւի մասին

News.am. 26-1-2012- Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ հնչած բազմաթիվ քննադատությունների շարքում այդպես էլ չհնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձայնը: Այս մասին թուրքական «Hurriyet Daily News» թերթում տպագրված իր հոդվածում գրել է թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: «Մեր թանկագին ընկերը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այդպես էլ ելույթ չունեցավ Ֆրանսիայի դեպքերի կապակցությամբ», - գրում է Բիրանդը` հիշեցնելով, որ համապատասխան հայտարարությոամբ հանդես է եկել միայն Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նրա խոսքով` Թուրքիան կրկին մենակ մնաց, այն դեպքում, երբ հենց Ադրբեջանը Անկարային ստիպեց վերջին պահին մերժել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացումը: «Վավերացումը մերժելով` Թուրքիան բարեկամության եւ համերաշխություն բացառիկ օրինակ ցուցաբերեց: Այժմ էլ թուրքական ԱԳՆ-ն եւ վարչապետի գրասենյակը լռում են, սակայն թուրք հասարակությունը հարց է տալիս. Ո՞ւր է Ալիեւը: Ո՞ւր են մեր ընկերներն ու բարեկամները, չէ՞ որ մենք նրանց աջակցության կարիքն ունենք», - գրում է Բիրանդը:

No comments: