News.am. 4-1-2012- Ղարաբաղի ստատուս-քվոն փոփոխելու փորձերը հանգեցրել են դրա ամրապնդմանը: Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` նշելով, որ ստատուս-քվոն ուղղակի անխուսափելի է ապագայում:Մինասյանի խոսքով, ինչ-որ ձեւով ստատուս-քվոն փոփոխելու Ադրբեջանի բոլոր փորձերը հակառակ արդյունքն են տվել: «Եթե մինչեւ Կազանյան հանդիպումը բանակցություններ էին տարվում, որ հնարավոր է ստատուս-քվոյի որեւէ փոփոխություն, ապա այժմ Մինսկի խմբի գլխավոր խնդիրն է գտնել մեխանիզմներ շփման գծում հաշտության ռեժիմի ամրապնդման համար: Մի խոսքով, դա նշանակում է ստատուս-քվոյի ամրապնդում, որը գոյություն ունի շփման գծում: Ես կարծում եմ, որ անցնող տարվա գլխավոր իրադարձությունը կարելի է համարել ստատուս-քվոյի ամրապնդումը»:
Մինասյանի կարծիքով, խնդիրն այն է, որ ներկայիս ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադրությունը թելադրում է բարդ իրականություն: Բացի այդ, կողմերից մեկից եկող վտանգը հանգեցրել է հակառակ արդյունքի: «Եթե առաջ շփման գծում լարվածության թուլացման անհրաժեշտության մասին խոսում էր միայն հայկական կողմը, ապա այժմ դրա մասին խոսում են առաջին հերթին միջնորդները»,-նշել է Մինասյանը:
Ինչ վերաբերվում է 2012-ի կանխատեսումներին, ապա քաղաքագետի խոսքով, դրանց մասին դեռ վաղ է խոսելը, բայց եթե չլինի ֆորս-մաժորային իրավիճակ, ապա ներկայիս ստատուս-քվոն փոփոխելը շատ դժվար կլինի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment