Panorama.am. 4-1-2012- «Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը չի կարող լուծել այդ երկրի միջուկային խնդիրը», - այսօր, ըստ ԻՏԱՌ –ՏԱՍՍ-ի, Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը: «Բանակցությունները խնդրի լուծման միակ հնարավոր և ընդունելի միջոցն են: Չինաստանը դեմ է արտահայտվում Թեհրանի հանդեպ պատժամիջոցներին», - հայտարարել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «Չինաստանն ու Իրանը պահպանում են նորմալ և թափանցիկ առևտրա - տնտեսական հարաբերություններ, որոնք չեն խախտում ՄԱԿ-ի բանաձևերը, և այդ երկկողմանի հարաբերություններն իրենց վրա չպիտի ունենան արտաքին ազդեցություն»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment