Wednesday, January 4, 2012

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները այցելել են զորամասեր

News.am. 4-1-2012- Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են բիովառելիքի արտադրության կազմակերպման գործընթացին:
Նախագահներն այցելել են նաև Շուշի-Կարմիր Շուկա բնակավայրերի խաչմերուկում գտնվող` կարծր վառելիքով գործող ջեռուցման կաթսաների պատրաստման արտադրամաս, ծանոթացել արտադրական գործընթացին:

No comments: