«Լրագիր» 3-1-2012- Ռուսաստանը կարծում է, որ Իրանը չունի միջմայրցամաքային հեռահար բալիստիկ հրթիռներ ստեղծելու տեխնոլոգիաներ, չնայած այն բանին, որ իրանական զլմ-երը հակառակն են նշում: Այս մասին Ինտերֆաքսին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Վադիմ Կովալը: Ի դեպ, 2 օր առաջ Իրանը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է 200 կմ հեռահարությամբ Ղադեր տեսակի հեռահար հրթիռը: Մոսկվան թերահավատորեն է մոտենում այս հայտարարություններին՝ նշելով, որ մոտա ապագայում Իրանը անհրաժեշտ ներուժ չի ունենա նման հրթիռներ արտադրելու համար:
Իրանական կողմի պնդմամբ, ներկայումս իրենք ունեն հետեւյալ հեռահար հրթիռները. Շահաբ-3Բ - 2500 կմ, Սաջիլ-1 եւ 2 - 2000 կմ, Շահաբ-3Ա - 1800 կմ , Շահաբ-3 - 1300 կմ, Շահաբ-2 - 500 կմ, Զիլզալ - մինչեւ 400 կմ, Ֆաթեհ - 170 կմ, Թոնդար - 150 կմ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment