Wednesday, January 18, 2012

Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայումը փաստում է Ռուսաստանի պատասխանի հիմնավորվածությունը

Tert.am. 18-1-2012- Թուրքիայի տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծման շրջանակներում, ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումն ապացուցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից Եվրոպայում հակահրթիռային վահանի ծավալման դեմ իրականացվող պատասխան քայլերի հիմնավորվածությունը: Այս մասին, INTERFAX-ի հաղորդմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «Թուրքիայի տարածքում հավելյալ ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղակայումը ապացուցում է այն միջոցների հիմնավորվածությունը, որոնց մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի շուրջ իրավիճակի վերևաբերյալ իր 2011 թվականի նոյեմբերի 23-ի ելույթում», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

No comments: